Տարածաշրջանային

Թուրքիան չպետք է ԵՄ-ի անդամ դառնա. Սարկոզի

1 րոպեի ընթերցում

Թուրքիան չպետք է ԵՄ-ի անդամ դառնա. Սարկոզի

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան չպետք Է ԵՄ-ի անդամ դառնա, սխալ Է Անկարային թույլ տալ հավատալ, որ երկիրը կարող Է Եվրամիության մաս կազմել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին՝ ելույթ ունենալով Europe 1 ռադիոկայանի եթերում:

«Սխալ Է՝ խաբել ու ստիպել թուրքերին հավատալ, որ նրանք կարող են միանալ Եվրոպային: Մենք պետք Է սերտ հարաբերություններ ունենանք Թուրքիայի հետ, ընդհանուր շահեր ունենանք Թուրքիայի հետ: Բայց նա չպետք Է ԵՄ-ի անդամ լինի»,- ասել Է Սարկոզին:

Նոյեմբերի վերջին Եվրամիությունը եւ Թուրքիան հավանություն են տվել միգրացիայի դեմ պայքարի միջոցառումների վերաբերյալ համաձայնագրին, որի շրջանակներում ԵՄ-ն Թուրքիային կհատկացնի 3 մլրդ եվրո եւ կակտիվացնի բանակցություններն անդամակցության շուրջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում