Մշակույթ

Մահացել է ռեժիսոր Էլդար Ռյազանովը

1 րոպեի ընթերցում

Մահացել է ռեժիսոր Էլդար Ռյազանովը

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 89-րդ տարում Մոսկվայում մահացել է կինոռեժիսոր Էլդար Ռյազանովը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 30-ին «Ինտերֆաքս»-ին հայտնել է ընտանիքի ընկերներից մեկը:

«Էլդար Ալեքսանդրովիչը մահացել է հիվանդանոցում այսօր գիշերը՝ սրտային անբավարարությունից»,- ասել է գործակալության զրուցակիցը:

ԽՍՀՄ ժողովրդական արտիստը հոսպիտալացվել էր նոյեմբերի 21-ին: Մինչ այդ նա արդեն բուժվել էր հոկտեմբերին եւ սեպտեմբերին:

Ռյազանովը ծնվել է 1927 թվականին Սամարայի մարզում: 1950 թվականին նա ավարտել է Կինեմատոգրաֆիայի պետական համամիութենական ինստիտուտը:

Ռեժիսորը նկարահանել է շուրջ 30 ֆիլմ, որոնցից ամենանշանավորներն են՝ «Կառնավալային գիշեր», «Զգուշացիր ավտոմեքենայից», «Ծառայողական սիրավեպ», «Գարաժ», «Ճակատագրի հեգնանքը կամ բաղնիքդ անուշ», «Կայարան երկուսի համար» կինոնկարները:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում