Երևան. պատմության և տեխնոլոգիաների միջև. CNN -ի անդրադարձը Հայաստանին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան CNNհեռուստաընկերության «Մետաքսի ճանապարհ. անցյալ, ներկա, ապագա» խորագրով հաղորդումն անդրադարձել է Հայաստանին` որպես նորագույն տեխնոլոգիաների ոլորտը զարգացնող երկիր, որն ունի հնագույն հարուստ մշակույթ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` տեսանյութն սկսվում է մտքով, որ տարածաշրջանի լեռները բաժանում են Եվրոպան Ասիայից: Ւսկ Երևանում հաղորդման հեղինակը նշում է, որ գտնվում է աշխարհի հնագույն քաղաքներից մեկում, որն ունի մոտ 3 հազար տարվա պատմություն, իսկ այսօր ավելի քան մեկ միլիոն մարդու տունն է: Անդրադարձ է կատարվում Կասկադին, Օպերային թատրոնին, այնուհետև խոսվում է Հանրապետության հրապարկի, Ազգային պատկերասրահի մասին` նշելով, որ այն մի քանի տասնյակ կառույցներից է, որ նվիրված է արվեստին և մշակույթին Հայաստանում:

Հեղինակի խոսքով` դարերի ընթացքում Հայաստանը յուրահատուկ կանգառ է եղել, որը կապող ճանապարհ էր Չինաստանից Հռոմ գնացող առևտրականների համար:Շուկայի տեսարանում խոսվում է այն մասին, որ Հայաստանը հայտնի է իր գյուղատնտեսական ապրանքներով, չրերով ու ավելի հաճախ հայկական կոնյակով:

«Ներկայում երկիրը նոր անուն է ստեղծում մեկ այլ կարևոր ոլորտում` նորագույն տեխնոլոգիաների ասպարեզում: Դուք լսել եք ipad-ի մասին, իսկ ինչ կասեք Արմթաբի մասին: Այն հայերի սեփական համակարգիչն է, որ նախագծվել է հայ ինժեներների կողմից հենց Երևանում: Մարդը, ով պատրաստում է դրանք, Վահան Շաքայանն է, ով հայ է, բայց իր կյանքի երկու տասնամյակն ապրել է Կալիֆորնիայում: Շաքարյանը չի փորձում մրցակցել հայտնի բրենդների հետ, նա ցանկանում է ստեղծել էժան լուծումներ տեղի շուկայի համար»,-ասում է CNN-ի հեղինակը` հավելելով, որ Երևանում ՏՏ ոլորտը բում է ապրում` ծրագրավորումից մինչև ռոբոտաշինություն, երիտասարդների կողմից ստեղծվում են սկսնակ ձեռնարկություններ: Հայաստանի ՏՏ ոլորտի հաջողությունները ներկայացվում են նաև «Rafa Solutions» և «Triada studio» ընկերությունների միջոցով: Խոսելով iOS-ի համար նախագծված «Shadowmatic» խաղի մասին` հաղորդավարուհին նշում է, որ այն արդեն ունի 4 միլիոն բեռնում:

Հայերեն العربية English Русский

Լիլիթ Մակունցը հանդիպել է ԵՄ գործընկերության առաքելության ղեկավարի հետ

Թավրիզ-Երևան չվերթերը օգոստոսի 20-ից կվերականգնվեն

Մոսկվայում ադրբեջանական համայնքի ղեկավարին արտաքսել են ՌԴ-ից

Երևանում նվազել են ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը

ՍԱՏՄ-ն կասեցրել է Բերդավանում գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը

Թեհրանը հայտարարել է, որ Իրանի և Օմանի միջև ծովային տարանցիկ երթուղու վերաբերյալ բանակցությունները շարունակվում են

«Դրածո միջնորդների» սխեմաներ․ ԿԲ-ն քաղաքացիներին հորդորում է զգոն լինել

«Պրեմիում» ապրանքանիշի մոխիտոյի համով ըմպելիքի արտադրությունը կասեցվել է․ ՍԱՏՄ

ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում քննարկվում է Սիսակ Գաբրիելյանի թեկնածությունը

Սուրեն Պապիկյանն ու Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը քննարկել են Հայաստան-Հնդկաստան ռազմատեխնիկական գործակցությանը վերաբերող հարցեր