Շոայի հիմնադրամում կվավերագրվեն Հայոց ցեղասպանության շուրջ 400 վկայություններ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մանուկ Ավետիքյանը կվավերագրի Հայոց ցեղասպանության վերապրածների վկայությունները Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Շոայի հիմնադրամի համար, որն այդ վկայությունները պահպանելու ու տարածելու պայմանավորվածություն ունի Հայկական ֆիլմի հիմնադրամի (The Armenian Film Foundation) հետ:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է dailytrojan.com-ը:

«Հայի ինքնությունն անխուսափելիորեն կապված է Հայոց ցեղասպանության հետ»,- նշել է Ավետիքյանը, ում նախնիները կարողացել էին փրկվել Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ոճրագործությունից: «Ես Հայոց ցեղասպանության թեմայով շրջապատված եմ եղել կյանքիս տարբեր բնագավառներում, տատից ու պապից որպես Ցեղասպանության վերապրածներ, իմ հայկական դպրոցից, հայոց պատմությունից, Թուրքիայում մեծացած իմ ծնողներից, Լոս Անջելեսում իմ հաճախած դասախոսություններից և քոլեջում ուսումնառությունից»,- պատմել է Ավետիքյանը:

Նա համոզված է, որ վկայությունները խորություն են տալիս պատմությանը: «Վկայություններից շատերն ազդեցիկ են տարբեր կերպ. որոշներն իրենց արտահայտչականությամբ և եզակի պատմական մանրամասներով, մյուսները՝ զգացմունքայնությամբ և ծայրաստիճան տխուր պատմությամբ»,- ընդգծել է Ավետիքյանը՝ հավելելով, որ ցանկացած պատմություն ներկայացնում է Հայոց ցեղասպանությունը տարբեր տեսանկյունից:

Առաջին անգամ է, որ Հայոց ցեղասպանության մասին շուրջ 400 վկայություն, որոնք հասանելի կլինեն ձայնագրված և տեսագրված տարբերակներով, կներկայացվեն հանրության լայն շրջաններին: Հավաքածուն մեծությամբ երկրորդն է Հոլոքոստի վերաբերյալ վկայություններից հետո, դրան հաջորդում են վկայությունները Կամբոջայի, Նանկինի և Ռուանդայի կոտորածների վերաբերյալ:

Հայերեն English

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան