Հասարակական

«Աղմուկ և լույս». Շառլ Ազնավուրը և այլ հայտնիներ ֆլեշմոբ կիրականացնեն Փարիզի ահաբեկչությունների վայրերում

2 րոպեի ընթերցում

«Աղմուկ և լույս». Շառլ Ազնավուրը և այլ հայտնիներ ֆլեշմոբ կիրականացնեն Փարիզի ահաբեկչությունների վայրերում

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի հայտնի դեմքերը, այդ թվում աշխարահահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրը, դերասանուհի Սիլվի Տեստյուն, Արաբական աշխարհի ինստիտուտի նախագահ Ժակ Լանգը նոյեմբերի 20-ի երեկոյան՝ Ֆրանսիայի ժամանակով 21:20-ին, Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների վայրերում կանցկացնեն «Աղմուկ և լույս» խորագրով ակցիա-ֆլեշ-մոբ:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում էHuffington Post-ը:

«Մեկ շաբաթ անց վառեք մոմեր և լույսեր մեր սրճարաններում, փողոցներում, մեր քաղաքներում, նրանք ատում են մեր երաժշտությունը: Թող լինի աղմուկ և լույս, այնպես, որ նրանք հասկանան, թե ինչ են կորցրել: Մենք միասին կանենք սովորական ակցիա, այստեղ-այնտեղ, որպեսզի ցույց տանք, որ կրկին շարունակելու է փայլել մեր մշակույթը և ճառագել հույսի և եղբայրության լույս»,- ասված է մի խումբ հայտնիների հրապարակած հոդվածում:

Հոդվածի ներքո ստորագրել են նաև ռեժիսորներ՝ Ալեքսանդր Արկադին, Էլի Շուղաքին, Դիան Կուրին, Ջամել Բենսալան, դերասաններ՝ Սմենը և Ժան Բենգիգին, լրագրող Անն Սինկլերը, քաղաքագետ Ժիլ Կեպելը և այլք:

Նոյեմբերի 13-ի երեկոյան Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում միաժամանակ ահաբեկչություններ են տեղի ունեցել քաղաքի 6 տարբեր վայրերում: Ահաբեկչության հետևանքով,ըստՖրանսիայի դատախազությանհրապարակած տվյալների, զոհվելէ 129, տուժել, տարբեր տվյալներով, 260- 350 մարդ: Երկրում հաստատվել է արտակարգ դրություն, որը կտևի ևս երեք ամիս: Հայտարարվել խիստ վերահսկողություն պետական սահմանների նկատմամբ: Ահաբեկչությունից ժամեր անց նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է արտակարգ խորհրդակցություն: Նա ահաբեկչության ծավալներն աննախադեպ է անվանել և մեղադրել «Իսլամական պետություն» խմբավորմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում