1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարեսկզբից ի վեր Միջերկրական ծովում գրեթե 3,5 հազար միգրանտ ու փախստական Է զոհվել կամ անհայտ կորել՝ փորձելով հասնել Եվրոպայի ափեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 13-ին հայտնել Է Միգրացիայի միջազգային գործակալությունը: Ըստ որում ծովային ճանապարհով Եվրոպա ժամանած միգրանտների եւ փախստականների ընդհանուր թիվը նոյեմբերի 13-ի դրությամբ կազմում Է 812 հազար 230:
Եվրամիության «Ֆրոնտեքս» սահմանապահ գործակալության վերջին տվյալներով՝ 2015 թվականի առաջին տասն ամիսներին Եվրամիության երկրների տարածք Է ժամանել շուրջ 1,2 միլիոն միգրանտ: Եվրահանձնաժողովը հայտարարել Է, որ աշխարհում ներկայիս միգրացիոն ճգնաժամը խոշորագույնն Է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: