Մարզային

ԱԺ-ն ընդունեց Բերդին և Ճամբարակին հարկային արտոնություններ տրամադրող օրինագիծը

1 րոպեի ընթերցում

ԱԺ-ն ընդունեց Բերդին և Ճամբարակին հարկային արտոնություններ տրամադրող օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանամերձ գյուղական համայնքներին տրվող հարկային արտոնություններից օգտվող համայնքների ցանկում կընդգրկվեն նաև Բերդ և Ճամբարակ քաղաքային համայնքները: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ և միաձայն ընդունեց համապատասխան օրենքի նախագիծը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Սահմանամերձ գյուղական համայնքներին տրվող հարկային արտոնությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին կողմ քվեարկեց 103 պատգամավոր, դեմ և ձեռնպահ քվեարկողներ չեղան:

Նախագծով առաջարկվում է նաև սահմանամերձ համայնքներում արտադրական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների համար հնարավորություն ստեղծել սեփական կամքով գործունեություն ծավալել ավելացված արժեքով հարկման դաշտում՝ հրաժարվելով օրենքով սահմանված արտոնություններից: Սա հիմնականում արվում է նրանց համար, ովքեր արտադրության կազմակերպման համար հումքը ներկրում են արտերկրից: Արտոնություններից չհրաժարվելու դեպքում տնտեսավարողը ավելացված արժեքի հարկը պետք է ներառի և ծածկագրի ապրանքի արժեքում, իսկ գնորդը պետք է լրացուցիչ ավելացված հարկի արժեք վճարի, ինչը տվյալ արտադրանքը կդարձնի ոչ մրցունակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում