Տարածաշրջանային

Թուրքիան կչեզոքացնի Սիրիայի կողմից «սպառնալիքը» թե օդից եւ թե ցամաքից. Դավութօղլու

2 րոպեի ընթերցում

Թուրքիան կչեզոքացնի Սիրիայի կողմից «սպառնալիքը» թե օդից եւ թե ցամաքից. Դավութօղլու

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան պատրաստ է պատասխանել ինչպես օդից, այնպես էլ ցամաքից Սիրիայի տարածքից սպառնալիք ծագելու դեպքում:Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն: Նա չի հստակեցրել, թե ինչ հնարավոր սպառնալիքի մասին է խոսքը եւ ինչ կամ ով կարող է դա ներկայացնել:

Թուրքական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին այն մասին, որ Դավութօղլուն ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ քննարկել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի նոր ռազմավարությունը:

Այն բանից հետո, երբ Ռուսաստանը Սիրիայում ռազմական գործողություն էր սկսել, Թուրքիան հայտարարել էր, որ մտադիր է վայր գցել ռազմական ինքնաթիռներն այն դեպքում, եթե նրանք խախտեն իր օդային տարածությունը:

Հոկտեմբերի կեսերին թուրքական ռազմաօդային ուժերը վայր էին գցել պատկանելությունը չպարզված մի անօդաչու սարք, որը հայտնվել է Սիրիայի հետ թուրքական սահմանի օդային տարածքում:

Թուրքիայի վարչապետն ավելի վաղ հայտարարել է, որ պատրաստ է միանալու Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարում միջազգային կոալիցիայի հնարավոր ցամաքային ռազմական գործողություններին:

2015 թվականի նոյեմբերի 15-ին Թուրքիայի Անթալիա քաղաքում, որը գտնվում է Սիրիայի հետ սահմանի մոտ, կանցկացվի G20 անդամ երկրների գագաթաժողովը, որին, ինչպես սպասվում է, պետք է մասնակցեն ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահներ Բարաք Օբաման եւ Վլադիմիր Պուտինը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում