Ուկրաինահայ ռեժիսորն Արցախում «Արմատներ» խորագրով ֆիլմ է նկարահանել

3 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ուկրաինայի Նիկոլաևա քաղաքում բնակվող երիտասարդ ռեժիսոր Իլոնա Քոչարյանն Արցախում «Արմատներ» խորագրով կարճամետրաժ ֆիլմ է նկարահանել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ուկրաինահայ ռեժիսորն «Արցախպրես»-ի հետ բացառիկ զրույցում նշել է, որ ֆիլմի անվանումը պատահական չի ընտրվել:

«Ես արմատներով Լեռնային Ղարաբաղից եմ: Իմ ընտանիքը 1990-ականների սկզբին բռնագաղթել է Մարտակերտի շրջանից, երբ ադրբեջանական բանակն օկուպացիայի էր ենթարկում Ղարաբաղը: Իմ նպատակն էր այս փոքրիկ ֆիլմի միջոցով մեկ անգամ ևս արժևորել այն ձեռքբերումները, այն հերոսական հաղթանակը, որ ունեցել է մեր ժողովուրդը: Մեկ այլ նպատակ էր` խրախուսել դիտողներին հավատարիմ մնալ իրենց արմատներին, քանի որ եթե մարդը կտրվում է արմատներից` հատկապես օտարության մեջ, նա կորցնում է իր տեսակը: Թե ինչքանով է հաջողվել մեզ ֆիլմում արտացոլել այդ նպատակները, կարծում եմ՝ գնահատականներ տալու կամ ստանալու առիթներ դեռ շատ կունենամ»,- ասել է Իլոնա Քոչարյանը՝ հավելելով, որ ֆիլմը կոմերցիոն չէ, և առաջիկայում պատրաստվում է ներկայացնել այն տարբեր անվանի կինոփառատոնների:

Ֆիլմի նկարահանման հիմնական աշխատանքները կատարվել են Շուշի քաղաքում, իսկ որոշ դրվագներ՝ Արցախի տեսարժան այլ վայրերում: Գլխավոր հերոսը ծերունի է, ով պատերազմի ժամանակ կորցրել է ավագ որդուն և կնոջը: Կրտսեր որդին ընտանիքով ապրում է Ուկրաինայում, ով երեխաների հետ գալիս է հայրենիք՝ հորը համոզելու, որպեսզի իրենց հետ մեկնի: Ծերունին մերժում է հեռանալ հայրենիքից՝ փորձելով իր մոտ պահել նաև արմատներով հետաքրքրված թոռանը: Դեպքերի արագ ու հետաքրքիր զարգացումը թողնում ենք ընթերցողի դիտմանը...

Դերասանների կազմը 22 րոպեանոց ֆիլմի համար ընտրվել է Երևանից և Ստեփանակերտից: Հատկանշական է, որ ֆիլմը նկարահանվել է արցախյան մասնագետների կողմից, մասնավորապես, բեմադրող օպերատորներն են Արեգ Բալայանը և Արսեն Բեգլարյանը:Իլոնա Քոչարյանի խոսքով, Ռուսաստանում արդեն սկսվել են ֆիլմի փակ ցուցադրությունները, սակայն նա դժվարացավ հստակ նշել, թե երբ այն կցուցադրվի հայրենիքում: «Համոզված եմ՝ շուտով»,- ի պատասխան «Արցախպրես»-ի հարցի՝ ասել է ռեժիսորը:

Հայերեն

Մունդիալ-2026. Ֆրանսիան կիսաեզրափակիչում է

Վահե Գևորգյանը ԿԼ-ում «Ալաշկերտ»-ի առաջին խաղը հաջող է համարում

«Փյունիկ»-ը հաղթեց Կոնֆերենցիաների լիգայի մեկնարկային խաղում

Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների թիմը երևանյան ԵԱ-ի կիսաեզրափակչում է

«Ալաշկերտ»-ը ոչ-ոքի ավարտեց ԿԼ-ի որակավորման առաջին խաղը

Չարենցավանի համայնքային ոստիկանները թմրանյութ տեղադրողներին ձերբակալել են «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին

Հուլիսի 12-ին ոչ ոք չոր չի մնալու. Տիգրան Ավինյան

Քրեական ոստիկանների արդյունավետ գործողության արդյունքում հայտնաբերվել է 10 կգ մարիխուանա և 1 կգ․-ից ավելի մեթամֆետամին

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է Իրանի դեմ գործողությունները վերսկսելու պատրաստակամության մասին

ԱՄՆ-ի և Սուրբ Աթոռի պետքարտուղարները քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմին բանակցությունների միջոցով վերջ դնելու ջանքերը