Միջազգային

Մոսկվայի մետրոյի վթարի մեղավորները դատապարտվեցին 5,5-6 տարվա ազատազրկման

1 րոպեի ընթերցում

Մոսկվայի մետրոյի վթարի մեղավորները դատապարտվեցին 5,5-6 տարվա ազատազրկման

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի Դորոգոմիլովսկի դատարանը 5,5-6 տարի ժամկետով ազատազրկման դատապարտեց անցած տարվա ամռանը Մոսկվայի մետրոյում տեղի ունեցած վթարի գործով չորս մեղադրյալների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով Ինտերֆաքսին, այս մասին հայտնի է դարձել Անտոն Տոլստոյի հրապարակած դատավճռում:

Մեղադրյալների աթոռին հայտնվել էին Մոսկվայի մետրոյի գծային հաղորդակցության մասնագետ Յուրի Գորդովը, «Սպեցտեխրեկոնստրուկցիա» ՓԲԸ ղեկավարի տեղակալ Անատոլի Կրուգլովը, Մոսկվայի մետրոպոլիտենի կապիտալ վերանորոգման բաժնի ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Տրոֆիմովը և Մոսկվայի մետրոպոլիտենի կապիտալ վերանորոգման բաժնի գլխավոր մասնագետ Վալերի Բաշկատովը:

Հուլիսի 15-ի առավոտյան Մոսկվայի մետրոյի «Սլավյանսկի բուլվար» կայարանի մոտ Արբատ-Պոկրովյան գծում շարժակազմի կտրուկ արգելակման պատճառով ռելսերից դուրս էին ընկել շարժակազմի երեք վագոններ: Հետաքննության ընթացքում վեր նշված անձիք մեղադրվել էին, որ վերանորոգման աշխատանքների արդյունքում չեն պահպանել անվտանգության կանոնները, ինչի հետևանքով գնացքը դուրս էր եկել իր նախնական ուղուց և հայտնվել չաշխատող կառուցվող ուղեգծի վրա, որի հետևանքով մահացել էին 24 մարդ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում