Քաղաքականություն

Թբիլիսիում կայացել է Սերժ Սարգսյանի եւ Գիորգի Մարգվելաշվիլիի հանդիպումը

1 րոպեի ընթերցում

Թբիլիսիում կայացել է Սերժ Սարգսյանի եւ Գիորգի Մարգվելաշվիլիի հանդիպումը

ԹԲԻԼԻՍԻ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Վրաստանի նախագահի ֆեյսբուքյան էջը, տեղի է ունեցել երկու պետությունների պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Նախագահներ Սարգսյանն ու Մարգվելաշվիլին հանդիպումը շարունակել են դեմ առ դեմ: Առանձնազրույցի ընթացքում նախագահները քննարկել են բարեկամության խորացմանը և համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր: Հատուկ տեղ է հատկացվել տնտեսական կապերի ամրապնդմանը:Երկու պետությունների ղեկավարներն ընդգծել են տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդման անհրաժեշտությունը:Երկկողմ պատրաստակամություն է արտահայտվել սերտացնել կապերը զբոսաշրջության ոլորտում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում