Շոու Բիզնես

Էլթոն Ջոնը 34 մլն դոլարով նոր առանձնատուն Է ձեռք բերել Կալիֆոռնիայում

1 րոպեի ընթերցում

Էլթոն Ջոնը 34 մլն դոլարով նոր առանձնատուն Է ձեռք բերել Կալիֆոռնիայում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սըր Էլթոն Ջոնը 34 մլն դոլարով նոր առանձնատուն Է ձեռք բերել Բեւեռլի-Հիլզում (Կալիֆոռնիայի նահանգ): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 25-ին հաղորդել Է KTLA հեռուստաալիքը:

«Մեջերկրածովյան ոճով կառուցված առանձնատունն ունի տասը ննջարան, տասը լոգարան եւ 11 ավտոմեքենայի համար նախատեսված ավտոտնակ,-ճշտում Է հեռուստաալիքը:-Տունն ունի նաեւ ինը բուխարի»:

Կալիֆոռնիայի ռիելթորների խոսքով՝ Էլթոն Ջոնին հաջողվել Է գինը գցել եւ 19 մլն դոլար պակաս վճարել, քան սկզբում պահանջում Էր վաճառողը:

Նշանավոր երգիչը եւ կոմպոզիտորն արդեն տունի ունի Բեւեռլի-Հիլզում, որը նա ձեռք Է բերել 2012 թվականին: Բացի այդ, Էլթոն Ջոնը բնակելի անշարժ գույք ունի Ատլանտայի նահանգում, շքեղ ամառանոց՝ Ֆրանսիայի հարավի Նիցա քաղաքում, կալվածք՝ Անգլիայի Վինձոր քաղաքի մերձակայքում եւ բնակարան՝ Լոնդոնի Հոլանդ-պարկ պերճաշուք շրջանում: Էլթոն Ջոնի անձնական կարողությունը գնահատվում Է 413 մլն դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Լուսանկարը`EPA

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում