Հասարակական

Մյասնիկյան պողոտայում ավտոպատահարի հետեւանքով մեկ մարդ է մահացել

1 րոպեի ընթերցում

Մյասնիկյան պողոտայում ավտոպատահարի հետեւանքով մեկ մարդ է մահացել

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Մյասնիկյան պողոտայում` Կենդանաբանական այգու մոտակայքում հոկտեմբերի 24-ին, ժամը 23.39-ին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ահազանգից անմիջապես հետո դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ, բախվել են «Mercedes E350» մակնիշի 15 UW 111 պետհամարանիշի (վարորդ` Է. Ու.,1995 թ. ծնված), «Mercedes C180» մակնիշի 40 TD 001 (վարորդ Լ. Տ.), «Toyota Corolla» մակնիշի 19 vv 001 (վարորդի ինքնությունը չի պարզվել)և «Mercedes G500» մակնիշի(վարորդ Վ. Հ., 1974 թ. ծնված)70 AV 707 պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Վ. Հ.-ը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները, կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

Հրշեջ-փրկարարները Վ. Հ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր հոսպիտալացման ճանապարհին մահացել է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում