Պաշտոնական

Նախագահը ներկա է գտնվել «Երևան շոու-2015» ոսկերչական միջազգային ցուցահանդեսի բացմանը

1 րոպեի ընթերցում

Նախագահը ներկա է գտնվել «Երևան շոու-2015» ոսկերչական միջազգային ցուցահանդեսի բացմանը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանը և առաջին տիկին Ռիտա Սարգսյանը «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում ներկա են գտնվել հոկտեմբերի 24-26-ը անցկացվող «Երևան շոու-2015» ոսկերչական միջազգային ցուցահանդեսի բացմանը: Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին ՀՀ Նախագահի խատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Հայ ոսկերիչների համաշխարհային միության» (AJA) կազմակերպած ցուցահանդեսին մասնակցում են աշխարհի տարբեր երկրներից հայտնի ոսկերչական ընկերություններ, փորձագետներ: Հանրապետության նախագահը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, դիտել հայրենական և արտերկրյա ընկերությունների ներկայացրած ոսկերչական իրերը, ոսկերչական արտադրության սարքավորումները, ծանոթացել այդ ընկերությունների գործունեությանն ու հետագա ծրագրերին։

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում