ԳՈՀԱՐ-ը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգային ծրագրով հանդես կգա Բեյրութում

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԳՈՀԱՐ սիմֆոնիկ նվագախումբն ու երգչախումբը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգային ծրագրով հանդես կգա Բեյրութում: Հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 1-ը չորս համերգների ընթացքում սիմֆոնիկ նվագախումբը եւ երգչախումբը կհնչեցնեն խորհրդանշական 100 ստեղծագործություն:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ԳՈՀԱՐսիմֆոնիկ նվագախմբիեւ երգչախմբի գեղարվեստական ղեկավարԳրիգոր Կուզիկյանը համերգների ընթացքում կհնչեն հայկական սիրված երգեր՝ ազգային, հայրենասիրական, ժոողովրդական և ռազմաշունչ. մի խոսքով ԳՈՀԱՐ-ը կներկայացի բոլոր ժամանակների գոհարները: Կլինեն հին ու նոր երգեր՝ ԳՈՀԱՐ-ի մեկնաբանությամբ ու գործիքավորմամբ: Ի դեպ, խումբը մեկնում է բավական մեծ կազմով՝ նվագախմբի, պարախմբի ու երգչախմբի 150 մասնակից, 16 մենակատար և օժանդակ անձնակազմը:

Ինչպես միշտ, այս անգամ ևս ԳՈՀԱՐ-ը մեծ ոգեւորությամբ է պատրաստվել առաջիկայում կայանալիք համերգներին: «Համերգն աննախադեպ է լինելու: Ոչ միայն համերգային ծրագիրն է հատուկ ու շատ մանրամասն ընտրված, այլ նաև տեխնիկական առումով այն եզակի կլինի, գերհագեցած լուսային, ձայնային ու տեխնիկական հնարանքներով»,- նշեց խմբի գեղարվեստական ղեկավարը՝ բացահայտելով ԳՈՀԱՐ-ի հաջողության երաշխիքը: «Մենք մեր գործն ենք անում, անում այնպես, ինչպես պետք է՝ ամեն մի մանրուք հաշվի առնելով՝ հանուն Հայաստանի ու սփյուռքի: Մեր համար կարևորը սերունդներին հայեցի ոգով դաստիարակելն է»,-հավելեց Գրիգոր Կուզիկյանը:

ԳՈՀԱՐ-ը վերջին տարիներին համերգներով հանդես է եկել տարբեր երկրներում` Լիբանանում, Կիպրոսում, Ռուսաստանում, Թուրքիայում, Միացյալ Նահանգներում, Կանադայում, Հարավային Ամերիկայում:

Արմենուհի Մխոյան

Լուսանկարը` armeniannationalmusic.com

Հայերեն العربية

«Նոր գիրք»-35/26. Թոփուրիա, Լոուրի, Զարգարյան

Բելառուսի նախագահը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա առթիվ

ՀՀ Անկախության տոնը Գյումրում մեկնարկել է Շիրակի մարզի համայնքները ներկայացնող տաղավարների ցուցադրությամբ

Ձեր ուժեղ և հեղինակավոր առաջնորդության ներքո Հայաստանում իրականացվում են աննախադեպ բարեփոխումներ. Տոկաևի շնորհավորանքը Փաշինյանին

Լիտվան շնորհավորել է Հայաստանին Անկախության օրվա առթիվ

Սերգեյ Լավրովը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ Անկախության տոնի առթիվ

Սուրեն Պապիկյանը շնորհավորել է ՀՀ Անկախության տոնը

Եթե 35 տարի առաջ անկախությունը մեր ժողովրդի պատմական վճիռն էր, ապա այսօր մեր խնդիրն այդ վճիռը ամեն օր բովանդակությամբ լցնելն է. Վահագն Խաչատուրյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Անկախության օրվա առիթով

Կապան-Գորիս ավտոճանապարհի ոլորաններին միկրոավտոբուս է կողաշրջվել. վարորդն ու ուղևորները տեղափոխվել են ԲԿ