Միջազգային

ԵԱՏՄ-ի եւ ՉԺՀ-ի արդյունաբերության նախարարների հանդիպմանը քննարկվել են համագործակցության ուղիները

2 րոպեի ընթերցում

ԵԱՏՄ-ի եւ ՉԺՀ-ի արդյունաբերության նախարարների հանդիպմանը քննարկվել են համագործակցության ուղիները

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: BRICS-ի երկրների արդյունաբերության նախարարների՝ Մոսկվայում կայացած գագաթնաժողովի շրջանակներում հոկտեմբերի 20-ին տեղի Է ունեցել Եվրասիական տնտեսական միության եւ ՉԺՀ-ի արդյունաբերության նախարարների հանդիպումը, որն առաջին անգամ Է անցկացվել նման ձեւաչափով եւ մեծ նշանակություն ունի ՉԺՀ-ի եւ ԵԱՏՄ-ի միջեւ համագործակցության զարգացման վերաբերյալ համապատասխան որոշման իրագործման համատեքստում, որը Միության պետությունների ղեկավարներն ընդունել են 2015 թվականի մայիսի 8-ին:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայության հաղորդագրությանը, ԵՏՀ-ի արդյունաբերության եւ ագրոարդյունաբերական համալիրի գծով կոլեգիայի անդամ (նախարար) Սերգեյ Սիդորսկին հանդիպման ընթացքում պատմել Է ՉԺՀ-ի հետ համագործակցության գերակա ուղղությունների մասին: Նա նշել Է, որ ներկայում Հանձնաժողովը Միության երկրների հետ համատեղ աշխատում են ԵԱՏՄ-ի եւ ՉԺՀ-ի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրի տեքստի պատրաստման ուղղությամբ:

«Միության եւ ՉԺՀ-ի համագործակցության երկարաժամկետ հեռանկարի տեսանկյունից հանգուցային ուղղությունը առաջնային նախագծերի եւ փոխգործակցության ոլորտների որոշման ճյուղային աշխատանքն Է՝ Եվրասիական տնտեսական միության եւ Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու զուգորդման շրջանակներում»,-ն,ել Է Սիդորսկին:

Նա հավելել Է, որ ԵԱՏՄ-ի եւ Չինաստանի միջեւ համագործակցության զարգացման նոր ազդակ կարող են ստանալ այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են՝ արդյունավետ փոխշահավետ կոոպերացիայի մեխանիզմների կատարելագործումը, ներառյալ արտադրական ու գիտատեխնիկական ոլորտները, արդիականացման բնագավառում ներդրումների ներգրավումը եւ ԵԱՏՄ-ի անդամ պետությունների արդյունաբերական համալիրների ինովացիոն զարգացումը, արդյունաբերական արտադրանքի փոխադարձ ապրանքաշրջանառության ավելացումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում