Պաշտոնական

Վարչապետը հանձնարարել է ձևավորել կաթնամթերքի արտադրության խնդիրների քննարկման աշխատանքային խումբ

1 րոպեի ընթերցում

Վարչապետը հանձնարարել է ձևավորել կաթնամթերքի արտադրության խնդիրների քննարկման աշխատանքային խումբ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀվարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում հոկտեմբերի 21-ին տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հայրենական կաթնամթերք արտադրող ընկերությունների և ոլորտի պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կաթնամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչները վարչապետին են ներկայացրել իրենց ղեկավարած ձեռնարկությունների առաջիկա ծրագրերը, առկա խնդիրները և դրանց լուծման իրենց առաջարկությունները: Արծարծվել են նաև հարկային օրենսդրության բարեփոխումներին վերաբերող հարցեր:

Վարչապետը ՀՀ կառավարության անունից պատրաստակամություն է հայտնել աջակցել ոլորտի զարգացմանը և հանձնարարել ձևավորել համատեղ աշխատանքային խումբ՝ բարձրացված հարցերի լուծման փոխադարձ ընդունելի տարբերակները քննարկելու նպատակով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում