Ըմբշամարտի միջազգային երիտասարդական մրցաշարից ՀՀ հավաքականը մեդալներով է վերադարձել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի Օնի քաղաքում անցկացվել է օլիմպիական և աշխարհի չեմպիոն Դավիթ Գոբեջեշվիլիի անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային երիտասարդական մրցաշարը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը: Հայաստանի հավաքական թիմի ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանի ղեկավարությամբ` երիտասարդական մրցաշարին Հայաստանի Հանրապետությունը ներկայացրած 10 մարզիկներից 5-ը արժանացել են մեդալների: Մրցաշարի չեմպիոններ են դարձել 50 կգ քաշայինՀայկ Բադալյանը(ԲԿՄԱ, անձնական մարզիչ՝ Արմեն Մալխասյան) և 55 կգ քաշայինՄխիթար Գրիգորյանը(ԲԿՄԱ, անձնական մարզիչ՝ Արմեն Շահվերդյան):
Բրոնզե մեդալների են արժանացել 55 կգ քաշայինՎաղինակ Մաթևոսյանը(ԲԿՄԱ, անձնական մարզիչ՝ Արտուշա Մինասյան), 84 կգ քաշայինՍարգիս Հովսեփյանը(«Աշխատանքային ռեզերվներ» ՄՀԿ, անձնական մարզիչ՝ Ավետիք Վարդանյան) 60 կգ քաշայինԿարեն Զուրաբյանը(Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ, անձնական մարզիչ՝ Արշակ Հայրապետյան):
Մրցաշարին մասնակցել են 130 մարզիկներ Վրաստանից, Հայաստանից, Ռուսաստանի Դաշնությունից և Ադրբեջանից: