Տարածաշրջանային

Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիայի նախագահը ձերբակալվել է

1 րոպեի ընթերցում

Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիայի նախագահը ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիայի ղեկավար Թահիր Էլչին ձերբակալվել է Քրդական բանվորական կուսակցությունը (PKK) ահաբեկչական չհամարելու պատճառով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:

Իմանալով ձերբակալելու որոշման մասին` Էլչիի մոտ են շտապել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, տարածաշրջանում փաստաբանական գրասենյակների ղեկավարներ, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ պատգամավորներ, Դիարբեքիրի քաղաքապետ Գյուլթան Քըշանաքը, ովքեր բոլորն էլ իրենց աջակցությունն են հայտնել Էլչիին:

Ձեռրբակալությունը սոցցանցերում տարբեր կազմակերպություններ ու օգտատերեր քննադատել են` նշելով. «Թահիր Էլչին միայնակ չէ»: «Թահիր Էլչիի ձերբակալությունն անընդունելի է»,- «Թվիթեր»-ում գրել է Թուրքիայի Մարդու իրավունքների գրասենյակը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում