Պաշտոնական

ՀՀ վարչապետը ներկա է գտնվել Հենրիկ Մալյանի 90-ամյակին և նրա անվան թատրոնի 35-ամյակին նվիրված երեկոյին

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը ներկա է գտնվել Հենրիկ Մալյանի 90-ամյակին և նրա անվան թատրոնի 35-ամյակին նվիրված երեկոյին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հոկտեմբերի 19-ին Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում մասնակցել է կինոդերասան Հենրիկ Մալյանի 90-ամյա հոբելյանին և թատրոնի հիմնադրման 35-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին: Երեկոյի ընթացքում ցուցադրվել են արխիվային նյութեր թատրոնի և նրա հիմնադիր Հ. Մալյանի ստեղծագործական կենսագրության մասին, ընթերցվել են Հ. Մալյանի «Երկխոսություն երրորդի համար» գրքից հատվածներ, ինչպես նաև ներկայացվել են թատրոնի հին խաղացանկի ներկայացումներից հատվածներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառման ավարտից հետո Կառավարության ղեկավարը շնորհավորել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Մալյանին և դերասանական անձնակազմին հոբելյանի առթիվ և մաղթել ստեղծագործական նորանոր հաջողություններ: Ընդգծելով, որ մշակույթի ոլորտը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում՝ վարչապետը գործադիրի անունից պատրաստակամություն է հայտնել շարունակել թատրոնի բնականոն գործունեության ապահովմանն ուղղված պետական աջակցությունը:

1980թ. ռեժիսոր Հենրիկ Մալյանը հիմնեց կինոդերասանների թատրոն-ստուդիա, որը բացառիկ երևույթ էր 80-ականների մշակույթում: 1988թ. թատրոն-ստուդիան վերանվանվեց` կոչվելով հիմնադրի անունով: Այժմ թատրոնի գեղարվեստական ղեկավարը Հենրիկ Մալյանի դուստրն է` Նարինե Մալյանը, ով շարունակում է հոր սկսած գործը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում