Հայ ժամանակակից երաժշտության երկրորդ փառատոնը կնվիրվի Ցեղասպանության տարելիցին
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Խաչատրյանըևմեր ժամանակները» խորագրի ներքո հոկտեմբերի20 -27-ը կանցկացվի Հայժամանակակից երաժշտության2-րդփառատոնը:Այն իրականություն է դառնում Հայաստանիկոմպոզիտորներիմիությաննախաձեռնությամբ ևՀՀմշակույթինախարարությանաջակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին կոմպոզիտորների միությունից, փառատոնի ընթացքում տեղի կունենան մեկսիմֆոնիկ ևերկուկամերայինհամերգներ,կհնչեն18կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Փառատոնի բացման համերգը (հոկտեմբերի 20) տեղի կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում. այն կմեկնարկի խաչատրյանական հնչյունների ներքո, բեմում կլինի Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: Մյուս երկու համերգները կկայանան Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը՝ հոկտեմբերի 22-ին և 27-ին: Այս տարի փառատոնն առանձնանում է նաև նրանով, որ երեք համերգային օրերի ընթացքում կլինեն ստեղծագործությունների պրեմիերաներ, որոնց մեծ մասը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Փառատոնն ամբողջությամբ նվիրված է 20-րդ դարի մարդկային առաջին ոճրագործության զոհերի հիշատակին: Համերգների մուտքն ազատ է: «Արմենպրես»-ը փառատոնի ինֆորմացիոն հովանավորն է:
