Երևանում հոկտեմբերի 17-ին որոշ փողոցներ փակ կլինեն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հոկտեմբերի 17-ին կրկին որոշ փողոցներ փակ կլինեն: Համաձայն Երևանի քաղաքապետարանի որոշման՝ «Եղիր ԱԿՏԻՎ, ապրիր ԱՌՈՂՋ» ծրագրի շրջանակում անցկացվող Հեծանվային մարաթոնի կապակցությամբ հոկտեմբերի 17-ին ժամը 11:00-13:00-ի շրջանում փակ կլինեն Հրազդանի մարզադաշտին հարակից կայանատեղիից՝ Իսակովի պողոտան - Սեբաստիայի փողոցի և Իսակովի պողոտայի ուղեհանգույց - Բագրատունյաց փողոցը դեպի Գ. Նժդեհի հրապարակ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Եղիր ԱԿՏԻՎ, ապրիր ԱՌՈՂՋ» ծրագրի հասարակայնության հետ կապերի բաժնից, Շուրջ 500 հեծանվորդ, որոնք նախապես գրանցվել էին առցանց համակարգով, առավոտյան ժամը 10:00-ին կմեկնարկեն և կավարտեն հեծանվային մարաթոնը Հրազդան մարզահամալիրին հարակից տարածքում: Իսկ Սպրոտային փառատոնը սկսվի ժամը 13:00 Ազատության հրապարակում: Ժամը 14:00 կկայանա բացօթյա ֆիթնես, այնուհետև տեղի կունենան վոլեյբոլի և ուսանողական սթրիթբոլի մրցումների եզրափակիչ փուլ անցած թիմերի խաղերը՝ հաղթական գավաթների համար:

Միջոցառմանը ցուցադրական շոու կունենան նաև Street Workout-ի հայաստանյան ֆեդերացիան և Հայաստանի պարկուրի և ֆրիրանինգի ֆեդերացիան: Օրվա հատուկ հյուրերն են Պավել Ռոմանովը, Տիմուր Կալիմուլինը և Ռուսաստանի կրկնակի չեմպիոն Մաքսիմ Չուպրինան, ովքեր կցուցադրեն բացառիկ BMX շոու: Ողջ օրվա բարձր տրամադրությունը կապահովի DJ-ը, իսկ միջոցառման ավարտին կլինի նաև կենդանի հնչողությամբ համերգ՝ «Lelocity» ռոք խմբի կատարմամբ:

«Եղիր ԱԿՏԻՎ, ապրիր ԱՌՈՂՋ» ծրագրի նպատակն է մոտիվացնել մարդկանց վարել առողջ կենսակերպ և պահպանել հավասարակշռված սննդակարգ, ինչի արդյունքում մենք կունենանք ավելի առողջ հասարակություն:

Հայերեն

Գերմանիայում ուժին պտտահողմի հետևանքով մեկ կին զոհվել է, կան վիրավորներ

Արտաքին գործերի նախարարի տեղակալը ավարտել է Հայդելբերգի և Քեմբրիջի համալսարանները. Վարչապետի նոր նշանակումը

Ռումինիան Սև ծովում ոչնչացրել է պայթուցիկով բեռնված ռազմածովային անօդաչու սարք

Կոլումբիայի նախագահը երկրի 15 դեպարտամենտներում տնտեսական արտակարգ դրություն է հայտարարել

Կոմիտասի 300 ձայնը՝ Արմավիրում. նոր նախաձեռնությունը նպատակ ունի կազմակերպել բարձրարժեք մշակութային միջոցառում

ՊՆ-ն հերքել է շրջանառվող լուրերը, թե վրաերթի ենթարկված զինծառայողները վազել են հակագազերով

ՆԳՆ Երևանի քրեական ոստիկանները թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողների են հայտնաբերել․ առգրավվել է 2 կիլոգրամից ավելի մեթամֆետամին

ԿԸՀ-ն հաստատել է հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախապատրաստական միջոցառումների ժամանակացույցը

Մոլդովայի նախագահը դատապարտել է Ռուսաստանի հարձակումներն Ուկրաինայի վրա․ Moldpres

ԱՀԿ-ն հայտարարել է էբոլայի դեմ 70 000 չափաբաժին պատվաստանյութ Կոնգո ուղարկելու մասին