Ջիվան Գասպարյանը համերգով հանդես կգա Մոսկվայի Crocus City Hall-ում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դուդուկի վարպետ, լեգենդար Ջիվան Գասպարյանը համերգով հանդես կգա Մոսկվայի Crocus City Hall համերգասրահում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սրահի պաշտոնական` crocus-hall.ru կայքը, երեկոն տեղի կունենա նոյեմբերի 5-ին: Կայքն այն կոչում է Ջիվան Գասպարյանի հրաժեշտի համերգ:

Դուդուկահար Ջիվան Գասպարյանը ծնվել է 1928թ. հոկտեմբերի 12-ին Սոլագ գյուղում: Դուդուկ սկսել է նվագել վեց տարեկանից` առանց դասավանդուման: 1949թ. ընդունվել է Թ.Ալթունյանի անվան Ազգային երգ ու պարի համույթ: Բազմաթիվ մրցույթների դափնեկիր է: 1973թ. արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը: Մոսկվայում անգլիացի երաժիշտներ Բրայն Էնոն և Փիթեր Գաբրիելը, լսելով հայ դուդուկահարի կատարումը, հրավիրել են նրան Լոնդոն: Գասպարյանը, շրջելով աշխարհով մեկ, մարդկանց ծանոթացրել է հայկական ժողովրդական երաժշտությանը: 1990թ. նրան շնորհվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսորի աստիճան: Գրել է համաշխարհային ճանաչում վայելած այնպիսի ֆլիմեր երաժշտություններ, ինչպիսիք են` «Քրիստոսի վերջին չարչարանքները», «Գլադիատոր», «Ձյուն և մոխիր», «Սիրանա» և այլն: Թողարկել է ավելի քան 20 ձայնասկավառակ, ունի ավելի քան 1000 ձայնագրություններ, նվագել է 20 հազար համերգ: Հայաստանի և Կանադայի երաժշտական ակադեմիաների անդամ է:

Հայերեն English Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում