ԵՄ-ն աջակցում է Հայաստանին օտարերկրյա ուղիղ ներդրումների ներգրավման հարցում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը աջակցում է Հայաստանին օտարերկրյա ներդրումները խթանելու և ներդրումային քաղաքականությունը բարելավելու հարցում: Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է «Հայաստանի ներդրումների խթանման և ներդրումային քաղաքականության ինստիտուցիոնալ համակարգի հզորացում» Թվինինգ ծրագիրը, որն ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, Հայասատնում ԵՄ պատվիրակությունը և ֆրանսիական «Բիզնես Ֆրանս» ընկերությունը, որ շահել է ծրագիրն իրականացնելու իրավունքը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը նշեց, որ ծրագրի հիմնական նպատակն է ավելացնել Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը, աջակցել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը և Հայաստանի զարգացման հիմնադրամին` դառնալու ներդրումային քաղաքականության մշակող և ներդրումներ խթանող առավել արդյունավետ մարմիններ:

Ծրագիրն ունենալու է երեք բաղադրիչ: «Առաջին բաղադրիչը հետներդրումային ծառայությունների զարգացումն է, որը կավելացնի օտարերկրյա ներդրողներին աջակցության, Հայաստանում նրանց ընդլայնվելու և օտարերկրյա կապիտալը Հայաստանի տնտեսությունում ինտեգրելու Հայաստանի զարգացման հիմնադրամի կարողությունները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց փոխնախարարը:

Երկրորդ բաղադրիչը օտարերկրյա ուղղակի ներդրումների ռազմավարության զարգացումն ու ներդրումային միջավայրի բարելավումն է: Բաղադրիչի նպատակն է աջակցել ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներդրումային քաղաքականության վարչությանը՝ օտարերկրյա ուղղակի ներդրումների ռազմավարության մշակման հարցում, ուրվագծել ներդրումների տեսլականը, նպատակները և թիրախները, ինչպես նաև նկարագրել ուղղակի ներդրումներից ակնկալվող ազդեցությունը և առավելությունները:

Ծրագրի երրորդ բաղադրիչը ներդրումների խթանումն է և ներդրումային քաղաքականության իրականացման աջակցությունն ու առաջմղեւմը: «Այս բաղադրիչի նպատակն է կիրառել ներդրումների ներգրավման քարոզարշավի իրականացման լավագույն փորձը և աջակցել ներդրումների խթանման գործիքների զարգացմանը՝ բարձրացնելով ներդրումների համար պատասխանատու Հայաստանի զարգացման հիմնադրամի վստահելիությունը»,- եզրափակեց Գարեգին Մելքոնյանը:

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիենընդգծեց, որ ծրագրի նպատակն է հասնել այն բանին, որ ամիսներ հետո Հայաստանը բոլորովին այլ կերպ ներկայանա օտարերկրյա ներդրողներին: «Օտարերկյա ներդրումների ներգրավման համար առաջին հերթին անհրաժեշտ է ստեղծել բարենպաստ բիզնես միջավայր, թափանցիկություն և ազատ մրցակցություն: Սրանք են այն գլխավոր պայմանները, որոնք բերում են օտարերկրյա ներդրումների հոսք: Այս առումով սա շատ հավակնոտ ծրագիր է: Ես ցանկանում եմ իմ գոհունակությունը հայտնել, որ այս ծրագիրն իրականացնելու է ֆրանսիական ընկերություն: Շատ եմ կարևորում նաև այն հանգամանքը, որ այս ծրագիրն իրականացվում է Հայաստան-Եվրամիություն տնտեսական հարաբերությունների ներկա ակտիվության փուլում»,- շեշտեց դեսպանը՝ հաջողություն մաղթելով ծրագիրն իրականացնող մարմիններին:

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում