Եթե Հայոց ցեղասպանությունը ճանաչվեր եւ դատապարտվեր, Մերձավոր Արեւելքի այսօրվա վիճակը չէր լինի. գերմանացի պատմաբան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանացի գրող եւ պատմաբան Միքայել Հեսեմանն արդեն 20 տարի ուսումնասիրում է Հայոց ցեղասպանության հարցն ու 3500 էջ ուսումնասիրություն ունի:«Արմենպրես»-ի հետ զրույցում Հեսմանը շեշտում է, որ հարցը դիտարկել է բոլոր կողմերից, եւ կասկած չկա, որ հարյուր տարի առաջ կատարվածը Ցեղասպանություն է:«Ես կարծում եմ, որ Բունդեսթագը պետք է անհապաղ ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Գերմանիայի կանցլերը` Անգելա Մերկելը չպետք է հապաղի, քանի որ սա շատ կարեւոր հարց է: Ես Գերմանիայում հայտարարել եմ, այստեղ էլ եմ ասում, այո, Գերմանիան կրում է պատասխանատվություն: Իհարկե, Գերմանիան մեղավոր չէ այնչափ, որչափ Օսմանյան կայսրությունը, սակայն Գերմանիան տեղյակ է եղել, թե ինչ է կատարվում, եւ ոչինչ չի ձեռնարկել: Դա պատասխանատվություն է, եւ, կարծում եմ, Բունդեսթագը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը»,- ասաց Հեսեմանը:

Նա շեշտում է, որ եթե 100 տարի առաջ Հայոց ցեղասպանությունը դատապարտվեր, ապա այսօր Մերձավոր Արեւելքում բռնությունները, մարդկության դեմ հանցագործությունները չէին կատարվի: «Այսօր մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում Մերձավոր Արեւելքում, թե ինչպես են մարդկանց սպանում: Գիտե՞ք, թե ինչու է դա այսօր կատարվում, որովհետեւ Հայոց ցեղասպանության մեղավորները հպարտ քայլում են եւ հայտարարում, թե նման բան տեղի չի ունեցել: Նրանք վստահ են, որ ոչ ոք չի հիշում Հայոց ցեղասպանությունը, եւ դա է պատճառը, որ այսօր մարդկանց սպանում են, ցեղասպանում, ստիպում, որ նրանք դառնան գաղթական: Եթե հարյուր տարի առաջ Հայոց ցեղասպանությունը դատապարտվեր, հետագա ցեղասպանություններն էլ չէին լինի»,- ասաց Հեսեմանը:

ԳԱԱ-ում մեկնարկել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Հայոց ցեղասպանություն-100. ճանաչումից` հատուցում» խորագրով միջազգային գիտաժողովը, որին մասնակցում է ավելի քան 100 մասնագետ աշխարհի տարբեր երկրներից:

Հայերեն العربية English

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս