Հայաստանը պատրաստակամ է աջակցել ԵԱՏՄ-Իրան երկխոսության ձևավորմանը. ՀՀ վարչապետ

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ ԱբրահամյաննԻԻՀ Նախագահի առաջին տեղակալԷսհաղ Ջահանգիրիի հետ հանդիպմանըՀՀ կառավարության անունից պատրաստակամություն է հայտնել աջակցել ԵԱՏՄ-Իրան երկխոսության ձևավորմանը և համագործակցության խորացմանը՝ մասնավորապես ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագրի կնքման համատեքստում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կառավարությունում ՀՀ վարչապետի և ԻԻՀ Նախագահի առաջին տեղակալի առանձնազրույցից հետո լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Վարչապետի խոսքով՝ հանդիպումն անցել է ջերմ և բարեկամական մթնոլորտում: Հարևան երկրների բարձրաստիճան պաշտոնյանները վերահաստատել են իրենց պատրաստակամությունն ընդլայնելու և նոր թափ հաղորդելու հայ-իրանական համագործակցությանը: Քննարկվել է հետագա ծրագրերին առնչվող հարցերի լայն շրջանակ:

«Եվս մեկ անգամ գոհունակություն հայտնեցինք Իրանի միջուկային ծրագրի շուրջ կայացած բանակցությունների դրական արդյունքների և ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ՝ վստահություն հայտնելով, որ դրանք կծառայեն ի շահ տարածաշրջանային և միջազգային անվտանգության, կայուն զարգացման, ինչպես նաև նոր հնարավորություն կբացեն Իրանի հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության համար: Բանակցությունների ընթացքում քննարկված հարցերը, մասնավորապես, վերաբերում էին առևտրատնտեսական հարաբերություների ընդլայնմանը, էներգետիկայի ոլորտի ծրագրերին, տրանսպորտային ենթակառուցվածքներին, գյուղատնտեսության ոլորտում փոխգործակցության հեռանկարներին և հումանիտար ոլորտի, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցությանն առնչվող հարցերին: Մանրամասն անդրադարձանք Հայաստան-Իրան բարձրավոլտ էլոկտրահաղորդման երրորդ գծի կառուցման աշխատանքներին: Հաշվի առնելով նշված ծրագրերի կարևորությունը՝ ուրախությամբ փաստեցինք, որ կառուցման աշխատանքներն արդեն մեկնարկել են՝ հույս հայտնելով, որ դրանք կընթանան և կավարտվեն սահմանված ժամանակացույցին համաձայն՝ 2018 թվականին»,- նշեց ՀՀ վարչապետը:

Երկուստեք կարևորվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի և Հայաստան-Իրան երկաթգծի նախագծի առանցքային դերը տարածաշրջանային փոխգործակցության բարելավման և տնտեսական աճի ապահովման հացում, ինչպես նաև՝ մշակույթի ոլորտում իրականացվող համագործակցությունը և պատմամշակութային հարուստ ժառանգության պահպանման կարևոր խնդիրը:

ՀՀ վարչապետն ընդգծեց, որ հանդիպման ժամանակ հատուկ ընդգծվել է հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի գործունեության կարևորությունը և կանոնավոր հանդիպումների անհրաժեշտությունը՝ որպես առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման արդյունավետ միջոց:

Էսհաղ Ջահանգիրին իր հերթին նշեց, որ տնտեսական բնագավառում Իրանի հաջողությունները «5+1» բանակցությունների շրջանակում նոր և դրական պայմաններ են ստեղծում հարաբերությունների զարգացման համար՝ բացելով նոր բնագավառներ: «Հայաստանի միանալը Եվրասիական տնտեսական միությանը նոր պատուհան է բացում երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացման համար: Ազատ տնտեսական գոտիների առկայությունը և հատկապես «Արաքս» տնտեսական ազատ գոտու գոյությունը ևս դրական պայմաններ են ստեղծում տնտեսական կապերի զարգացման համար»,- ընդգծեց ԻԻՀ նախագահի առաջին տեղակալը:

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին Հայաստան է այցելել Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով: Այցի շրջանակում նախատեսված են նաև Իրանի նախագահի առաջին տեղակալի հանդիպումները ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հետ:

Հոկտեմբերի 15-ին ՀՀ վարչապետի և ԻԻՀ առաջին փոխնախագահի մասնակցությամբ Երևանում տեղի կունենա հայ-իրանական գործարար համաժողով: Նախատեսված է նաև ԻԻՀ Նախագահի առաջին տեղակալի այցը Մատենադարան, որտեղ նա կմասնակցի Անտուան և Անդրե Սևրուգյանների ցուցահանդեսի բացման արարողությանը: Էսհաղ Ջահանգիրին կայցելի նաև Երևանի «Կապույտ» մզկիթ, կմասնակցի «Կապույտ» մզկիթի հիմնադրման 250-ամյակին նվիրված ընդունելությանը:

Հայաստանի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 1992թ. փետրվարի 9-ին: 1992թ. ապրիլին Երեւանում տեղի ունեցավ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության բացման հանդիսավոր արարողությունը: 1992թ. դեկտեմբերին Թեհրանում բացվեց Հայաստանի Հանրապետության դեսպանությունը:

Երկու երկրների իրավապայմանագրային դաշտը կազմում են շուրջ յոթ տասնյակ փաստաթղթեր` համաձայնագրեր, արձանագրություններ, հուշագրեր, համատեղ հայտարարություններ և այլն:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում