Մշակույթ

Օքսֆորդի համալսարանի գրադարանն աննախադեպ ցուցադրությամբ կբացի հայկական ձեռագրերի և գրքերի շտեմարանը

2 րոպեի ընթերցում

Օքսֆորդի համալսարանի գրադարանն աննախադեպ ցուցադրությամբ կբացի հայկական ձեռագրերի և գրքերի շտեմարանը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի երկրորդ ամենահին` Օքսֆորդի համասլարանի Բոդլեյան գրադարանը պատրաստվում է պատմության մեջ առաջին անգամ ցուցադրության հանել հայկական հազվագյուտ ձեռագրերի և տպագիր գրականության իր հավաքածուն: «Հայաստան. հարակայուն մշակույթի ձեռագրերը» խորագիրը կրող ցուցահանդեսը նվիրված է հայոց պետականության 2500-ամյա պատմությանը և մշակույթին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Բոդլեյան գրադարանի հասարակայնության հետ կապի և հաղորդակցության բաժնի պատասխանատու Էլեյն Բայբլը, հանրությանը կներկայացվեն հայկական ձեռագրերի, տպագիր գրականության, հայկական համայնքի կիրառական արվեստի և հոգևոր իրերի 100-ից ավելի նմուշներ, ինչպես գրադարանի, այնպես էլ մասնավոր հավաքածուներից, որոնք պահվել են Հայաստանում, Նիդերլանդներում և Միացյալ Թագավորությունում:

Ցուցադրությունն այցելուների առաջ իր դռները կբացի հոկտեմբերի 23-ին:

Բոդլեյան գրադարանը Եվրոպայի ամենահին գրադարաններից է, իսկ Միացյալ Թագավորությունում, Բրիտանական գրադարանից հետո, մեծությամբ երկրորդն է՝ իր 11 միլիոն նմուշով։Գրադարանը գլխավորապես գործում է որպես գրադարան-ընթերցասրահ, և այնտեղ պահվող փաստաթղթերը հիմականում չեն կարող դուրս հանվել ընթերցասենյակներից։Գրադարանն ունի հայերեն ձեռագրերիև գրքերի բավական հարուստհավաքածու։ Ցուցակներում պահպանված նմուշների համաձայն՝ գրադարանն առաջին հայերեն ձեռագրիը ստացել է 1635 թ․ արքեպիսկոպոս Լաուդի կողմից։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում