Միշել Լեգրանը և այլ արտիստներ մասնակցել են ցեղասպանությունների զոհերի հիշատակին նվիրված երեկոյին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրի հովանու ներքո տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված հատուկ համերգ: «Դու` իմ եղբայր» («Toi mon frere») խորագիրը կրող միջոցառումն անցկացվել է հոկտեմբերի 12-ին փարիզյան «Ֆոլի-Բերժեր» սրահում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Nouvelles d'Armenie­-ի armenews.com կայքը, հայ-հրեական եղբայրությանը նվիրված հատուկ երեկոն անցկացվել է լեցուն դահլիճում:

Համերգի մեկնարկին հնչել են բացման խոսքեր, ինչպես նաև էկրանին ցուցադրվել է Շառլ Ազնավուրի ողջույնի խոսքը: Համերգին մասնակցել են լեգենդար կոմպոզիտոր, դաշնակահար Միշել Լեգրանը որդու` Բենջամինի հետ, դաշնակահար, երգիչ Ժիլբեր Մոնտանյը, շանսոնյե Էնրիկո Մասիասը, կոմպոզիտոր, երաժիշտ, պրոդյուսեր Անդրե Մանուկյանը, դուդուկահար Լևոն Մինասյանը և այլք:

armenews.com-ը տեղեկացնում է, որ Ժիլբեր Մոնտանյը կատարել է Թաթա Սիմոնյանի «Անապատի արև» երգը:

Միջոցառման պաշտոնական կայքը` toimonfrere.com-ը, ներկայացնելով համերգը, մեջբերել է Հիտլերի`1939 թվականի ասածը`«Ո՞վ է հիշում Հայոց ցեղասպանությունը»: «Սա այն ժամանակաշրջանն էր, երբ Հիտլերը պատրաստում էր ցեղասպանություն իրագործել մեկ այլ ժողովրդի` հրեաների նկատմամբ: 1915 թվականի սարսափը կրկնվեց և տեղի ունեցավ աշխարհի այլ ծայրերում` այլ ժողովուրդների հետ: Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց արտիստները, ովքեր ունեն կամ չունեն ֆրանսիական, հրեական, հայկական ծագում, հավաքվել են ոգեկոչելու Հայոց ցեղասպանության տարելիցը և Հոլոքոստը: Նրանք երգելու են ի հիշատակ ցեղասպանությունների բոլոր զոհերի»,- նշված է միջոցառման կայքում:

Հայերեն English Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում