Սպորտ

Հայ սամբիստները ևս մեկ մեդալ են նվաճել աշխարհի պատանեկան ու երիտասարդական առաջնությունում

1 րոպեի ընթերցում

Հայ սամբիստները ևս մեկ մեդալ են նվաճել աշխարհի պատանեկան ու երիտասարդական առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարություն Սարգսյանը սամբոյի աշխարհի պատանեկան ու երիտասարդականառաջնությանում բրոնզե մեդալ է նվաճել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից, Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում անցկացվող 2015թ. սամբոյի աշխարհի պատանեկան ու երիտասարդական առաջնության մրցումային երկրորդ օրը բրոնզե մեդալ նվաճեց 52 կգ քաշային կարգում հանդես եկող Հարություն Սարգսյանը:

Նախօրեին արծաթե մեդալների էին արժանացել Էդմոն Մանուկյանը (48 կգ) և Դանիել Գաբրիելյանը (60կգ): Եվս 4 մարզիկներ պայքարի մեջ կմտնեն հոկտեմբերի 11-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում