Մշակույթ

Տիգրան Համասյանի «Լույս ի լուսո» ձայներիզը լիրիկական ֆոլկ մեդիտացիա է. The Guardian

2 րոպեի ընթերցում

Տիգրան Համասյանի «Լույս ի լուսո» ձայներիզը լիրիկական ֆոլկ մեդիտացիա է. The Guardian

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տիգրան Համասյանի «Լույս ի լուսո» ձայնասկավառակը լիրիկական ֆոլկ մեդիտացիա է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայազգի երաժշտի վերջին ձայնասկավառակը այսպես էորակել է The Guardian պարբերականի երաժշտական քննադատը:

«Հայ դաշնակահար Տիգրան Համասյանի երբեմն ջղագռգիռ ելույթները բարձր լարման տակ հիփ-հոփի, փոփի, խառնիճաղանճ և հղկված ջազի խառնուրդ են, սակայն ECM ձայնագրման ստուդիայում երաժշտի դեբյուտային ալբոմը հղում է նրա լիրիկական ֆոլկլորային կանխազգացումներին:

«Լույս ի լուսո» ձայնասկավառակըՀայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մեդիտացիա է երաժշտի հայրենիքի հոգևոր երաժշտության շուրջ: Նյութը հիմնված է 5-րդ դարից հասած շարականների վրա, որոնք դաշնամուրի և երգչախմբի կատարմամբ կառուցվում են նոր թեմաների ներքո:Ձայնասկավառակի սիրտն են Հարություն Թոփիկյանի կողմից ղեկավարվող Հայաստանի առաջատար երգչախմբերից մեկի անսասան սոպրանոներն ու փշաքաղող բասերը, որոնք դանդաղ կառուցում են ակկորդային կազմվածք»»,- նշում է պարբերականը:

«Լոյս ի լուսո» խորագիրը կրող համերգաշարը մեկնարկել է ապրիլի 24-ին: Տիգրան Համասյանի և Երևանի պետական կամերային երգչախմբի կատարումները հնչել են Վրաստանի, Թուրքիայի, Լիբանանի, Ֆրանսիայի, Բելգիայի, Շվեյցարիայի, Չեխիայի Հանրապետության, Գերմանիայի, Լյուքսեմբուրգի և Ռուսաստանի հայկական եկեղեցիներում:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում