Ինովացիա

Գիտնականները գտել են կլոնավորոման համար պիտանի մամոնտի կաշի

2 րոպեի ընթերցում

Գիտնականները գտել են կլոնավորոման համար պիտանի մամոնտի կաշի

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Յակուտիայի հնէաբանները հայտարարել են Յանա գետի ավազանում հետախուզության ընթացքում մամոնտի կաշվի կտորի և այլ մասունքների հայտնաբերման մասին, որոնք կարող են օգտակար լինել փղի և մամոնտի «հիբրիդ» ստեղծելու համար: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Լյախովյան կղզիները համարվում են մամոնտյան մայրցամաքի կենտրոնը: Այստեղ է գտնվում աշխարհում մամոնտների մասունքներով ամենախիտ տարածաշրջանը: Այդ իսկ պատճաով մեր կետային հետազոտությունների տիրույթ ընտրեցինք հենց այս տարածքը», - ասել է գիտական խմբի ղեկավար, Յակուտսկի Մամոնտի թանգարանի տնօրեն Սեմյոն Գրիգորևը:

Երեք ամիսների ընթացքում արշիպելագի տարածքում գիտնականներին հաջողվել է գտնել մամոնտների վեց մասունք, որոնց թվում էր նաև մամոնտի կաշվի պահպանված օրինակը: Այն ակնկալվում է կիրառել փղերի վրա մամոնտի ԴՆԹ-ի տեղափոխման փորձում, ինչը ծրագրվում է իրականացնել «Մամոնտի վերածնունդ» ռուս-կորեական ծրագրի շրջանակներում:

Գիտական խմբին նաև հաջողվել էր հայտնաբերել գաճաճ մամոնտ, որի հասակը չէր գերազանցում 2 մետրը: Այս պահին գիտնականները փորձում են հասկանալ, թե արդյոք այն անոմալիայի արդյունք էր, թե` առանձին ցեղատեսակի ներկայացուցիչ էր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում