Սպորտ

Հայ սամբիստները Ռիգայում կմասնակցեն աշխարհի պատանեկան ու երիտասարդական առաջնություններին

1 րոպեի ընթերցում

Հայ սամբիստները Ռիգայում կմասնակցեն աշխարհի պատանեկան ու երիտասարդական առաջնություններին

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լատվիայում կայանալիք սամբոյի աշխարհի պատանեկան ու երիտասարդական առաջնություններին մասնակցելու նպատակով Ռիգա են մեկնել Հայաստանի սամբոյի պատանիների եւ երիտասարդական հավաքականները: Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին Հայաստանի սամբոյի ֆեդերացիաից, մրցավայր է մեկնել 13 մարզիկ, 2 մարզիչ: Պատվիրակությունը ղեկավարում է ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը:

Գոտեմարտերը կկայանան հոկտեմբերի 9, 10, 11-ին: Մեդալների 40 հավաքածուի համար կպայքարեն շուրջ 4 տասնյակ երկրների մարզիկներ: Առաջնության առցանց հեռարձակումը հնարավոր է դիտել sambo-fias.org կայքով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում