Տարածաշրջանային

Մերկելը կրկին դեմ է արտահայտվել Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին

1 րոպեի ընթերցում

Մերկելը կրկին դեմ է արտահայտվել Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կրկնել է իր դիրքորոշումն այն մասին, որ դեմ է Թուրքիայի՝ ԵՄ լիիրավ անդամ դառնալուն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ռուսական ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին Մերկելը հայտնել է ARD հեռուստաընկերության թոք-շոուի ժամանակ:

«Ես միշտ դեմ եմ եղել Թուրքիայի՝ Եվրամիության լիիրավ անդամ դառնալուն, և ես շարունակում եմ այս մտքին մնալ»,- ասել է Գերմանիայի առաջնորդը: Նա ընդգծել է, սակայն, որ անհրաժեշտ է պահպանել երկխոսությունը Թուրքիայի հետ միգրացիոն ճգնաժամը կարգավորելու նպատակով: «Բնական է, որ մենք ունենք մեկս մյուսի կարիքը»,- ասել է Մերկելը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում