Տնտեսություն

Հայաստանը 2016թ.-ից անցնում է ԵԱՏՄ միասնական տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարմանը

2 րոպեի ընթերցում

Հայաստանը 2016թ.-ից անցնում է ԵԱՏՄ միասնական տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարմանը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հոկտեմբերի 2-ին կայացած «Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի Հանրապետության արտադրանքի դրոշմավորման և անվտանգության նոր պահանջներ» սեմինարի ընթացքում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանը և ԵՏՀ դրոշմավորման և տեխնիկական կարգավորման դեպարտամենտի ներկայացուցիչները Հայաստանի բիզնես-հանրությանը ներկայացրեցին տեխնիկական կարգավորման ոլորտում 2016 թվականի հունվարի 2-ից սպասվող փոփոխությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին է հաղորդում ԵԱՏՄ պաշտոնական կայքը:

Սեմինարը կազմակերպել էին Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը և ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:

Կարինե Մինասյանը իր ելույթում ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանագրում Հայաստանում արտադրված ապրանքների մեծ մասի համար նախատեսվող բացառությունների ժամկետը լրանալու է 2016 թվականի հունվարի 2-ին: «Դա նշանակում է, որ ԵԱՏՄ-ում արտադրվող ապրանքների համար գործող տեխնիկական կարգավորումները սկսելու են գործել նաև ՀՀ-ում շրջանառության մեջ գտնվող ապրանքների համար: Չնայած այդ հանգամանքին` հայ արտադրողները առաջիկա երկու տարվա ընթացքում դեռևս կարող են ապրանքներ արտադրել` Հայաստանի օրենսդրության համապատասխան, որի համար անհրաժեշտ է անցկացնել որոշակի նախապատրաստական աշխատանքներ»,- շեշտել է նա:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում