Առաջիկա մի քանի տարվա ընթացքում մեր դպրոցներն ավելի արդիական կդառնան. Հովիկ Աբրահամյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ամեն տարի ավելի ուշադիր է լինելու մանկավարժների նկատմամբ: Կառավարության ղեկավարն այս մասին հայտարարեց հոկտեմբերի 5-ին Ուսուցիչների տոնին նվիրված միջոցառմանը, որը կազմակերպել էր ՀՀԿ կանանց խորհուրդը:

«Քանի ես կառավարության ղեկավար եմ, օր օրի, տարեցտարի ավելի ուշադիր եմ լինելու ձեր նկատմամբ: Միշտ հիշեք դա: Ձեզ համար կստեղծենք բարեկեցիկ ապրելու հնարավորություն: Համոզված եմ, որ առաջիկա մի քանի տարվա ընթացքում մեր դպրոցներն ավելի արդիական կդառնան: Մեր ուշադրության կենտրոնում լինելու է դպրոցը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Հովիկ Աբրահամյանը:

ՀՀ վարչապետը շեշտեց, որ ուսուցիչներն ազգանվեր գործունեություն են իրականացնում: «Մանկավարժներն, ուսուցիչներն այն խավն են, որ մեր պետականության, մեր ապագայի, մեր երեխաների հիմքն են դնում: Ես բազմաթիվ առիթներով ասել եմ, որ մենք չունենք այլ ռեսուրսներ: Ունենք մարդկային ռեսուրս, ներուժ, որի հետ պետք է կապենք և որի վրա պետք է կառուցենք մեր ապագան: Եվ այդ ճանապարհին ամենամեծ ներդրումը պետք է ունենա ուսուցիչը»,- ընդգծեց նա:

Հովիկ Աբրահամյանը հավելեց, որ բարձր է գնահատում ուսուցիչների վաստակը երկրի ապագայի զարգացման, ամրապնդման, ամուր ընտանիք ունենալու հարցերում:

«Մեր երեխաներն ավելի շատ դպրոցական տարիներին ձեզ հետ են ժամանակ անցկացնում, քան իրենց ծնողների: Ձեզնից շատ բան է կախված, և մենք բարձր ենք գնահատում ձեր ներդրումը` կայուն ընտանիք, լավ կրթված երեխա ունենալու հարցերում: Շնորհավորում եմ ձեզ բոլորիդ Ուսուցչի օրվա առիթով: Ցանկանում եմ, որ միշտ լինեք ժպտադեմ, կայուն, ամուր, կարևորեք այն հայրենանվեր գործը, որ անում եք: Համոզված եմ, որ իշխանությունները, Հանրապետության Նախագահը, Կառավարությունն ամեն ինչ պետք է անեն, որ տարեցտարի ձեր սոցիալական վիճակն ավելի բարեկեցիկ դառնա»,- շեշտեց նա:

Հովիկ Աբրահամյանի խոսքով` Սփյուռք-Արցախ-Հարենիք եռամիասնության մեջ է հայ ժողովրդի հաջողությունը: «Հիմքում դուք շատ մեծ անելիք ունեք` ձեր վաստակով ու հայրենանվեր աշխատանքով»,- եզրափակեց կառավարության ղեկավարը:

Հայերեն العربية English Русский

Հայաստանի մի շարք շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

ՀՀ ՄԻՊ-ն ու Սյունիքի մարզպետը քննարկել են մարզում առկա սոցիալ-տնտեսական հիմնահարցերը

Հայաստանից հունիսի 1-ից հուլիսի 19-ն արտահանվել է 7654 տոննա ծիրան

ԱՄՆ-ն համաշխարհային նախազգուշացում է տարածել արտերկրում գտնվող իր քաղաքացիների համար

ԱՍԵԱՆ-ի արտգործնախարարներն ԱՄՆ-ին և Իրանին զսպվածության կոչ են արել

Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Չկասկածե՛ք, մենք ձեզ մենակ չենք թողնի այս խնդրի հետ. Տատյանա Կիմ, Wildberries-ի հիմնադիր

Իրանը ՄԱԿ-ից պահանջել է դատապարտել ԱՄՆ-ի հարվածն ԱԷՄԳ-ի կողմից պահպանվող Դարխովինի ատոմակայանին

Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է