Հասարակական

Երևան տոնի առթիվ Հայաստան կժամանի գործընկեր քաղաքների 28 պատվիրակություն

1 րոպեի ընթերցում

Երևան տոնի առթիվ Հայաստան կժամանի գործընկեր քաղաքների 28 պատվիրակություն

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության նախապատրաստական աշխատանքները հիմնականում ավարտված են: Ընթացքի մեջ է միջոցառումների շրջանակում անցկացվող սոցիալական ծրագիրը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ հոկտեմբերի 1-ից մինևչ օրս նախատեսված 2797 ընտանիքներից Երևանի քաղաքապետարանի կողմից որպես նվեր կենցաղային տեխնիկա է ստացել 1590 ընտանիք:

Զեկուցվել է նաև, որ այս պահի դրությամբ «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարությանը մասնակցելու նպատակով Երևան կժամանի 13 երկրներից քույր և գործընկեր քաղաքների 28 պատվիրակություն:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում