ՕԵԿ-ն Ազգային ժողովի նիստում 20 րոպե ընդմիջում է խնդրել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովը 20 րոպեով ընդմիջել է աշխատանքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն առաջարկեց քվեարկության դնել ՀՀ նախագահի համար ընդունելի առաջարկների հիման վրա փոփոխությունների ենթարկված սահմանադրական բարեփոխումների նախագիծը հանրաքվեի դնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը:

ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը վարման կարգի վերաբերյալ ձայն խնդրեց, ընդգծելով, որ իրենք սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ներկայացրել էին սկզբունքային առաջարկներ, որոնց մի մասն ընդունվել է: «Մենք դրական ենք համարում այն կառուցողկաան դիրքորոշումը, որ դրսևորել են սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամները, սակայն այն տեսքով, որը հիմա մենք դնում ենք քվեարկության, «Օրինաց երկիր» խմբակցությունը չի կարող կողմ քվեարկել, քանի որ մեր մի շարք սկզբունքային առաջարկներ չեն ընդունվել: Մենք որոշ հարցեր քննարկելու համար 20 րոպե ընդմիջում ենք վերցնում»,- հայտարարեց Մարգարյանը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց 20 րոպե ընդմիջում:

Հայերեն

Փաշինյանը պատարագի է մասնակցել Նորավանքում

Վարազդատ Լալայանը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցներն ու օգնություն ցույց տվել քաղաքացիներին

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել ավտոտնակում բռնկված հրդեհի տարածումը․ մեկ անձ հոսպիտալացվել է

Լրագրողների անվտանգությունը՝ աղետների լուսաբանման առաջնահերթություն․ ՀԿԽԸ-ն անցկացրեց երկօրյա դասընթաց

Կառավարությունը մասնակիորեն փոխհատուցել է Շիրակի մարզում կարկտահարության վնասները

Բերդ համայնքի Արծվաբերդ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ

Փրկարարները քարը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից՝ վերականգնելով երթևեկությունը

Երևանում անցկացվել է Էդուարդ Խաչատրյանի հիշատակին նվիրված ձյուդոյի թիմային մրցաշարը

Կրակովում հրաձգության հետևանքով 6 մարդ է զոհվել, շուրջ 15-ը՝ վիրավորվել