Մարզային

Կոտայքում և Արարատում հակակարկտային կայաններից արձակվել է 847 կրակոց

1 րոպեի ընթերցում

Կոտայքում և Արարատում հակակարկտային կայաններից արձակվել է 847 կրակոց

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզի Քանաքեռավան, Նոր Արտամեդ, Նոր Գեղի և Եղվարդ համայնքների տարածքներում տեղակայված 10 հակակարկտային կայաններով հոկտեմբերի 5-ին` ժամը 10.16-ից 10.28-ններգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 566 կրակոց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ժամը 10.20-ից 10.33-ն Արարատի մարզի Դալար, Բերքանուշ, Բաղրամյան, Ազատավան, Բուրաստան, և Մասիս համայնքների տարածքներում տեղակայված 10 հակակարկտայինկայաններով ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 281 կրակոց:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում