Լևոն Արոնյանը միաժամանակյա սեանս անցկացրեց հաշմանդամություն ունեցող 22 աշակերտի հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը միաժամանակյա շախմատային սեանս անցկացրեց Երևանի` ներառական կրթություն իրականացնող դպրոցների հաշմանդամություն ունեցող 22 աշակերտի հետ:

«Այս միտքը կարևոր եմ համարում, սպորտը խաղի մեջ պետք է տարբերությունները մարդկանց ներսից դուրս հանի և հնարավորություններ տա բոլորին լինել հավասար: Ես կարծում եմ, որ շախմատն այն զբաղմունքն է, որը մարդը պետք է հոգով խաղա և սրտից մի բան ունենա: Այս երեխաները դժվարություններ ունեն կյանքում: Հաղթահարելով այդ դժվարությունները` ես համոզված եմ, որ նրանք կկարողանան գտնել իրենց աշխարհը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Արոնյանը:

«Սպորտը հանուն հավասար հնարավորությունների» միջոցառման նպատակն է հանրության ուշադրությունը հրավիրել հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորություններ ստեղծելու գաղափարին: Միջոցառմանը ներկա էին ՀՀ կրթության և գիտության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները և այլք:

Լևոն Արոնյանն արդեն 6-րդ տարին է միանում նախաձեռնությանը` այդ կերպ միանալով ներառական գաղափարի տարածմանը:

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն