Սպորտ

Լևոն Արոնյանը միաժամանակյա սեանս անցկացրեց հաշմանդամություն ունեցող 22 աշակերտի հետ

2 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը միաժամանակյա սեանս անցկացրեց հաշմանդամություն ունեցող 22 աշակերտի հետ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը միաժամանակյա շախմատային սեանս անցկացրեց Երևանի` ներառական կրթություն իրականացնող դպրոցների հաշմանդամություն ունեցող 22 աշակերտի հետ:

«Այս միտքը կարևոր եմ համարում, սպորտը խաղի մեջ պետք է տարբերությունները մարդկանց ներսից դուրս հանի և հնարավորություններ տա բոլորին լինել հավասար: Ես կարծում եմ, որ շախմատն այն զբաղմունքն է, որը մարդը պետք է հոգով խաղա և սրտից մի բան ունենա: Այս երեխաները դժվարություններ ունեն կյանքում: Հաղթահարելով այդ դժվարությունները` ես համոզված եմ, որ նրանք կկարողանան գտնել իրենց աշխարհը»,Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Արոնյանը:

«Սպորտը հանուն հավասար հնարավորությունների» միջոցառման նպատակն է հանրության ուշադրությունը հրավիրել հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորություններ ստեղծելու գաղափարին: Միջոցառմանը ներկա էին ՀՀ կրթության և գիտության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները և այլք:

Լևոն Արոնյանն արդեն 6-րդ տարին է միանում նախաձեռնությանը` այդ կերպ միանալով ներառական գաղափարի տարածմանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում