Հասարակական

Հայաստանում 100 սիրիահայ երիտասարդ կմասնակցի անվճար կրթական ծրագրի

2 րոպեի ընթերցում

Հայաստանում 100 սիրիահայ երիտասարդ կմասնակցի անվճար կրթական ծրագրի

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը տվել է «Սիրիահայ երիտասարդները հանուն ավելի լավ ապագայի Հայաստանում» երիտասարդական մասնակցության կրթական ծրագրի մեկնարկը: Ծրագրի միջոցով Հայաստանում բնակվող ավելի քան 100 սիրիահայ երիտասարդ կմասնակցի կրթական ծրագրին, որը ֆինանսավորում է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների Դեսպանությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ծրագիրը ներառում է կրթական/ուսուցողական դասընթացներ, աշխատանքային հանդիպումներ, սեմինարներ, քննարկումներ և առցանց զանգվածային բաց դասընթացներ (MOOC):

Կրթական ծրագրի դասընթացների թեմաներից են` սոցիալական պատասխանատվություն, կամավորություն, առաջնորդություն, հակամարտությունների կարգավորում, մարդու իրավունք:

Մասնակցությունը կրթական ծրագրին անվճար է։ Դասընթացները կվարեն որակավորված և փորձառու մասնագետներ։ Ծրագրի ավարտին բոլոր մասնակիցներին կշնորհվեն հավաստագրեր իրենց ակտիվ և հաջող մասնակցության, ծրագրում ներդրված ջանքերի համար։ Կրթական ծրագրի տևողությունը 10 ամիս է:

«ՀԱԼԷՊ» կազմակերպությունը հիմնադրվել է մի խումբ սիրիահայերի նախաձեռնությամբ Հայաստանում և գրանցվել 2013 թվականին։ Հետագայում կազմակերպությունը գրանցվել է նաև Ամերիկայի Միացյալ Նահագներում 2014 թվականին։ Այսօրվա դրությամբ, կազմակերպությունում կամավոր հիմունքներով աշխատում են 25 կին և անդամագրված 125 երիտասարդ և պատանի։ Կազմակերպության գործունեության նպատակն է շտապ օգնություն տրամադրել Հայաստանում ապաստանած սիրիահայ ամենախոցելի ընտանիքներին: Ավելի քան 1400 սիրիահայ կարիքավոր ընտանիքներ (4500 անհատ) գրանցված են «ՀԱԼԷՊ» կազմակերպությունում։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում