Բոբ Դիլանը չհրապարակված երգերի նոր ալբոմ Է թողարկելու

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բոբ Դիլանը նոր ալբոմ կթողարկի բութլեգների շարքից, որը կստանա The Cutting Edge 1965-1966: The Bootleg Series Vol. 12 անվանումը: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Guardian-ին, դրանում տեղ կգտնեն երաժշտի դասական դարձած ստեղծագործությունների մշակված տարբերակները:Ալբոմում կընդգրկվեն Դիլանի կոմպոզիցիաների դեմոները, ավելի վաղ անհայտ տարբերակներ ու հատվածներ, որոնք նա գրել Է Bringing It All Back Home, Highway 61 Revisited եւ Blonde on Blonde սկավառակների վրա աշխատելիս:

Ալբոմը կներկայացվի երեք տարբերակով. երկու սկավառակներից բաղկացած հավաքածուով, վեց սկավառակներից բաղկացած հրատարակությամբ եւ 18 սկավառակներից բաղկացած ժողովածուով: Սպասվում Է, որ հանրությանը կներկայացվեն Mr. Tambourine Man կոմպոզիցիայի նախնական տարբերակը, ինչպես նաեւ Visions of Johanna-ն՝ այլընտրական տեքստով եւ Like a Rolling Stone սինգլի կատարման բազմաթիվ տարբերակներ:

Ենթադրվում Է, որ ալբոմը կթողարկեն նոյեմբերի 6-ին:

Դիլանի ստուդիական վերջին ալբոմը՝ Shadows in the Night-ը, լույս Է տեսել այս տարվա փետրվարին:

74-ամյա երաժիշտը «Գրեմի»-ի իննակի մրցանակակիր Է: 2000 եւ 2001 թվականներին նա «Օսկարի» եւ «Ոսկե գլոբուսի» Է արժանացել «Վունդերկինդներ» ֆիլմի սաունդթրեքի համար: Rolling Stone հանդեսի տվյալներով՝ Դիլանը կարեւորությամբ երկրորդ կատարողն Է (The Beatles-ից հետո) երաժշտության պատմության մեջ:

Լուսանկարը`Reuters

Հայերեն English Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում