Թուրքիան Հայաստանը շրջափակման մեջ դնելով դատապարտեց ինքն իրեն. Բագրատ Էստուկյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փակ սահմանի առկայության պարագայում հայ-թուրքական հարաբերություններում որևէ առաջընթաց ակնկալելը սխալ է: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի հայերեն բաժնի պատասխանատու խմբագիր Բագրատ Էստուկյանը` անդրադառնալով Հայաստանի նկատմամբ Թուրքիայի որդեգրած քաղաքականության պատճառներին և հայ-թուրքական հարաբերությունների ապագայի խնդրին:

Խոսելով Հայաստանի անկախացումից հետո Թուրքիայի կողմից սահմանը փակելու որոշման մասին` Էստուկյանը նշեց. «Փակ սահմանը սխալ է: Թուրքիայում կարծեցին, որ ղարաբաղյան շարժման ընթացքում նման շրջափակմամբ Հայաստանը կարող է ծնկի գալ, սակայն դա տեղի չունեցավ. այսօր Հայաստանի 24-րդ անկախ պետականության տարեդարձն է: Թեպետ Հայաստանը թշնամիներով է շրջափակված, բայց ծնկի չեկավ»:

Նա նշում է, որ բաց սահմանները կարող էին տնտեսական մեծ հեռանկարներ ունենալ` նաև ի նպաստ Թուրքիայի: Օրինակ, Հայաստանը Թուրքիայից կարող էր էլեկտրաէներգիա գնել կամ ծախել նրան, կամ գազատար ու նավթատար խողովակները Հայաստով կարող էին անցել: «Այս բոլորը երկու երկրների համար փոխադարձ շահ կարող էին ապահովել կամ դառնալ առիթ երկու երկրներին սանձելու համար: Սակայն այս ամենը չկա: Թուրքիան առանց այս ամենը հաշվի առնելու՝ միայն իր պատմական հակահայկական տրամադրությունների տակ իր եղբայր Ադրբեջանի հետ համագործակցելու համար դիմեց այս քայլին, և այսօր նրա համար շատ դժվար է վերջ տալ այդ քայլին, քանի որ ամենափոքր փորձի դեպքում անգամ, ինչպես ֆուտբոլային դիվանագիտությունը, արձանագրությունները, տեսանք, թե Ալիևն ինչ սպառնալի լեզու օգտագործեց Թուրքիայի դեմ: Այսինքն, Թուրքիան արդեն ինքն իրեն դատապարտել է այդ որոշմամբ»,- ընդգծում է Էստուկյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ հարաբերությունների կարգավորման հարցում հենց Թուրքիան պետք է քայլ անի: «Մենք բանակցություններով չէ, որ սահմանը փակել ենք, հետևաբար բանակցելու կարիք չունենք: Եթե Հայաստանի կառավարությունը դիմի բանակցությունների, սա կլինի նրա կյանքի ամենամեծ սխալը. թուրքերը փակել են, իրենք էլ թող բացեն: Մենք մինչ օրս որևէ պայման չենք դնում՝ ի տարբերություն թուրքական կողմի: Մենք անելու ոչինչ չունենք. կուզեք` բացեք, չեք ուզի` ոչ, ձեր խնդիրն է, մեր սահմանը միշտ բաց է: Մեզ համար Թուրքիան թշնամի երկիր է, որովհետև մեր դեմ շրջափակում է իրականցնում: Մենք Թուրքիայի հետ խոսելիք չունենք: Այս ռազմավարությունից ամենաշատը ես ինքս՝ Բագրատս եմ տուժում, բայց պետք չէ մեզ նկատի առնել, սա երկրի քաղաքականություն է: Հայաստանը երբեք պետք չէ, որ Թուրքիայի դեմ վերադառնա փոքր երկրի դիրքին: Պետք է ասի, որ մենք հավասար անկախ պետություններ ենք, ես ունեմ իմ զորքը, ունեմ իմ համակարգները, դու քո գործին գնա: Ինձ համար նշանակություն չունի, որ ինձ հետ դիվանագիտական հարաբերություններ չես հաստատել. դա թշնամական վերաբերմունք է»,- շեշտեց նա:

Արաքս Կասյան

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում