Սփյուռք

Ռոսգոստրախի հայազգի ղեկավար Դանիիլ Խաչատուրովը բաժանվում է դիզայներ կնոջից

1 րոպեի ընթերցում

 Ռոսգոստրախի հայազգի ղեկավար Դանիիլ Խաչատուրովը բաժանվում է դիզայներ կնոջից

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռոսգոստրախի հայազգի ղեկավար Դանիիլ Խաչատուրովը բաժանվում է դիզայներ կնոջից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՌԻԱ Նովոստի գործակալությունը, սեպտեմբերի 30-ին Մոսկվայի դատարաններից մեկը կքննի Դանիիլ Խաչատուրովի հայցը Ուլիանա Սերգիենկոյի հետ ամուսնությունը լուծարելու առնչությամբ:

Հայցում Խաչատուրովը խնդրում է նաև կիսել համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ձեռքբերած գույքը: Որպես ապահարզանի պատճառ հայցվորը նշել է համատեղ կյանքի շարունակման անհնարինություն:

Սա Ռոսգորստրախի ղեկավարի առաջին բաժանությունը չէ: Դեռ 2007թ-ին նա բաժանվեց իր կնոջից` Աննայից: Այդ ժամանակ Forbes-ի գնահատմամբ Խաչատուրովի հարստությունը 1,3 միլիարդ դոլար էր: Բաժանությունից կես տարի անց նախկին կինը դիմել էր դատարան՝ պահանջելով կիսել նախկին ամուսնու հետ ձեռբերած համատեղ ունեցվացքը, սակայն վերջինիս հայցը դատարանը մերեժել էր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում