Երիտասարդական նվագախումբն Ավստրիայում ներկայացրել է «Վերածննդի արմատներ» նախագիծը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը սեպտեմբերի 18-ին և 21-ին հանդես է եկել Ավստրիայի հեղինակավոր բեմերում։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից, սեպտեմբերի 18-ի համերգը կայացել է Լինցում՝ «Բրուքներֆեստ» միջազգային փառատոնի շրջանակներում։ Ամեն տարի բարձրակարգ այս փառատոնը համախմբում է աշխարհի ամենահայտնի երաժիշտներին: Սեպտեմբերի 21-ին Երիտասարդական նվագախումբը ելույթ է ունեցել աշխարհի լավագույն համերգասրահներից մեկում՝ Վիեննայի «Մյուզիքֆերեյնում»։ Երկու համերգներին էլ ներկայացվել է կոմպոզիտոր, երաժշտական տնօրեն Վիգ Զարթմանի «Վերածննդի արմատներ» նախագիծը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

«Վերածննդի արմատներ» նախագիծը ներկայացնում է հայկական հարուստ երաժշտական մշակույթը, որն արտացոլում է հայ ժողովրդի դարավոր պատմությունը՝ նրա ծնունդը, ողբերգությունն ու վերածնունդը։ Համերգային երեկոներին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ մասնակցել են նաև սոպրանո Լիանա Ալեքսանյանը, դաշնակահարուհի Նարե Արղամանյանը, դուդուկահար Էմանուել Հովհաննիսյանը, Հայաստանի «Արտ վոկալ» անսամբլը։ Հանդիսատեսին ներկայացվել է հայկական ժողովրդական, հոգևոր, դասական երաժշտության հետաքրքիր համադրություն՝ ունկնդրին տանելով մշակութային ինքնատիպ մի ճանապարհորդության։

Հայերեն العربية English Русский

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 21-24-ը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

ԵՄ-ն շնորհավորել է Հայաստանի Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ

Անկախությունը մեզ տվեց մեր երկրում ապրելու և ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունք. Տիգրան Ավինյան

ՀՀ վարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին

«Նոր գիրք»-35/26. Թոփուրիա, Լոուրի, Զարգարյան

Բելառուսի նախագահը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա առթիվ

ՀՀ Անկախության տոնը Գյումրում մեկնարկել է Շիրակի մարզի համայնքները ներկայացնող տաղավարների ցուցադրությամբ

Ձեր ուժեղ և հեղինակավոր առաջնորդության ներքո Հայաստանում իրականացվում են աննախադեպ բարեփոխումներ. Տոկաևի շնորհավորանքը Փաշինյանին

Լիտվան շնորհավորել է Հայաստանին Անկախության օրվա առթիվ

Սերգեյ Լավրովը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ Անկախության տոնի առթիվ