Համընդհանուր ներառականությունը բարի հասարակություն ձևավորելու բացառիկ հնարավորություն է. Արմեն Աշոտյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համընդհանուր ներառականությունը բարի հասարակություն կառուցելու բացառիկ հնարավորություն է: Այս մասին ՀՀ կրթության և գիտության նախարարին կից կոլեգիայի ընդլայնված նիստի ժամանակ նշեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: «Կրթությունն է այն միջոցը, որով կարելի է լուծել կրթական առանձնահատուկ պայմաններ ունեցող երեխաների խնդիրը: Մեր խնդիրն է` կրթության միջոցով հասարակությանը վերադարձնել իր բոլոր անդամներին: Գաղտնիք չէ, որ այս գործում մենք բախվում ենք բազմաթիվ խոչընդոտների, որոնց զգալի մասը օբյեկտիվ են: Խնդիրը նաև հանրային ընկալման մեջ է, ընդհանուր ներառականության հարցը մտածելակերպի խնդիր է ոչ միայն կրթության մասնագետների, այլև հասարակության շերտերի համար»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Արմեն Աշոտյանը:

ՀՀ կրթության և գիտության նախարարը հիշեցրեց, որ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին խորհրդային տարիներին մեկուսացնում էին, ծնողներն էլ` նրանց թողնում պետության հոգածությանը: «Մենք սովոր չենք տեսնել նման երեխաների, մենք ջայլամային քաղաքականությամբ մտածել ենք, որ մեզ շրջապատում են մեզ նման մարդիկ: Բայց բնությունն անողոք է գտնվել շատ մանուկների նկատմամբ»,-նշեց նախարարը:

Աշոտյանը նիստի մասնակիցներին հիշեցրեց, որ մինչև 2025 թվականը Հայաստանի բոլոր դպրոցները պետք է դառնան ներառական: «Կրթության ոլորտի բոլոր մասնագետները պարտավոր են այնպես անել, որ մեր երազանքն իրականություն դառնա: Շուրջ 180 դպրոցներում այսօր երեխաները ներառական կրթություն են ստանում, դրա շնորհիվ նրանք վերադարձվում են հասարակություն: Անելիքները շատ են, մենք ունենք գործողությունների ծրագիր, գիտենք, թե ինչ պետք է անենք ամեն տարի: Մեր բոլոր գործողությունները պետք է պայմանավորված լինեն երեխաների ամեն օրը պայծառացնելու տրամադրությամբ»,-շեշտեց Արմեն Աշոտյանը:

Նա հավելեց, որ համընդհանուր ներառական համակարգի պարագայում մենք չենք կարող ամբողջությամբ հրաժարվել հատուկ դպրոցներից: «Դա պետք է ասել ազնվորեն: Կլինեն որոշակի առողջական` ծայրահեղ մտավոր, լսողական, տեսողական խնդիրներ ունեցողներ, որոնց համար պետք է ստեղծվեն լրացուցիչ կրթական ծառայությունների հնարավորություններ»,-ասաց ՀՀ ԿԳ նախարարը:

ՀՀ կրթության և գիտության նախարարին կից կոլեգիայի ընդլայնված նիստը շարունակում է աշխատանքները: Նիստի օրակարգում ընդգրկված են հանրակրթության ոլորտում համընդհանուր ներառականության անցման անհրաժեշտության, առկա խնդիրների և գործընթացների վերաբերյալ հարցեր:

Հայերեն English

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում