Թբիլիսիի նախկին քաղաքագլուխը 4,5 տարի կանցկացնի բանտում
1 րոպեի ընթերցում
![Թբիլիսիի նախկին քաղաքագլուխը 4,5 տարի կանցկացնի բանտում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2015/09/819212.jpg)
ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսի քաղաքային դատարանը նախօրակին ազատ արձակված՝ Թբիլիսիի նախկին քաղաքագլուխ Գիգի Ուգուլավային դատապարտել Է 9 տարվա ազատազրկման 2009 – 2010 թվականներին բյուջետային միջոցների վատման գործով, համաներման պատճառով նա բանտում կանցկացնի 4,5 տարի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Դատավոր Լաշա Չխիկվաձեն նախկին քաղաքգլխին դատապարտել Է 9 տարվա ազատազրկման, բայց, ընկնելով ավելի վաղ հայտարարված համաներման տակ, նա բանտում կանցկացնի 4,5 տարի»,- լրագրողներին հաղորդել Է Ուգուլավայի փաստաբաններից մեկը: Նախկին քաղաքագխի դատապաշտպանները մտադիր են քաղաքային դատարանի վճիռը գանգատարկել վերաքննիչ դատարանում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: