Տարածաշրջանային

Դիարբեքիրի հայկական եկեղեցին ոստիկանության հարձակումից հետո. բացառիկ լուսանկարներ

1 րոպեի ընթերցում

Դիարբեքիրի հայկական եկեղեցին ոստիկանության հարձակումից հետո. բացառիկ լուսանկարներ

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դիարբեքիրի Սուր գավառում ավելի քան 30 ժամ տևած պարետային ժամի ընթացքում արձակված կրակոցների հետևանքով հայկական կաթոլիկ Սուրբ Սարգիս եկեղեցին մեծ վնասներ է կրել: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Միջագետքի հայերի ընկերության նախագահ Արաթ Կարագյոզյանը, ոստիկանության գործողությունների հետևանքով կոտրվել են եկեղեցու դռները, հանվել է եկեղեցու մուտքի մոտ հիմնադրման տարեթիվը պարունակող գրառումով քարը:

«Մենք մեծ վնասներ ենք կրել: Մեր ընկերությունն աշխատում է Միջագետքի իրավաբանների ընկերակցության հետ կատարվածի վերաբերյալ զեկույցի պատրաստման շուրջ»,- նշել է Կիրակոսյանը` հավելելով, որ նախատեսվում է մեղադրական հայց ներկայացնել թուրք ոստիկանների բարբարոսության դեմ:

«Արմենպրես»-ը ստորև ներկայացնում է Դիրաբեքիրի հայկական Սուրբ Սարգիս եկեղեցու բացառիկ կադրերը թալանից և հարձակումից հետո:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում