ՀՀ կառավարությունում քննարկել են մարզերում իրականացվող ծրագրերի ընթացքը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում սեպտեմբերի 17-ինտեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, հանրապետության մարզպետները և պաշտոնատար այլ անձինք:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, օրակարգային առաջին հարցով անդրադարձ է կատարվել մարզերում իրականացվող հրատապ կապիտալ ծրագրերի ընթացքին: Զեկուցվել է, որ նախատեսված բոլոր ենթակառուցվածքային 159 ծրագրերն իրականացվում են հաջողությամբ՝ առանց որևէ խնդրի: Վարչապետ Աբրահամյանը կարևորել է ծրագրերի որակով և սահմանված ժամանակահատվածում իրականացումը:

Այնուհետև քննարկվել են խաղողի մթերման գործընթացին առնչվող հարցեր: Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նշել է, որ այս տարի հանրապետությունում ստացվել է խաղողի բարձր բերք, որի մթերման ուղղությամբ իրականացվում են ամենօրյա աշխատանքներ: Տեղեկացվել է, որ 50 մթերող կազմակերպություններից 17-ն արդեն իսկ սկսել է մթերումը, իսկ մնացածն աշխատանքները կսկսեն մեկ շաբաթից: Սերգո Կարապետյանի խոսքով՝ տարվում են համապատասխան աշխատանքներ՝ աճեցված ողջ բերքը մթերելու համար:

Անդրադառնալով աշնանացանի ուղղությամբ իրականացվող աշխատանքներին՝ նախարարը զեկուցել է, որ կառավարությունը բավարարել է մարզպետարանների կողմից ներկայացված ազոտական պարարտանյութի, դիզելային վառելիքի և հացահատիկային մշակաբույսերի սերմացուի ողջ պահանջարկը: Մարզպետները զեկուցել են, որ ցանքսը ժամանակին կիրականացվի, քանի որ բարենպաստ են նաև կլիմայական պայմանները:

Խորհրդակցության ընթացքում մարզպետների հետ քննարկվել է նաև ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակը, որի շուրջ մարզպետները ներկայացրել են տարբեր առաջարկություններ:

Հայերեն English Русский

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը

Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Կոլումբիայի նախաձեռնությանը ՝ ուղղված վտանգված տեսակների վերականգնմանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է Տանզանիայի արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալի հետ

Գյումրիում նշում են տարվա գլխավոր տոնական իրադարձություններից մեկը՝ «Գյումրու օրը»

Մոսկվայում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը

Ղրղզստանը շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական կապերի զարգացմամբ. Սադիր Ժապարով

Հայաստանն ու Ղրղզստանն ունեն բոլոր նախադրյալները հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու համար. Փաշինյան