Պաշտոնական

ՀՀ վարչապետն ՉԺՀ դեսպանի հետ քննարկել է Չինաստան կատարելիք աշխատանքային այցի հարցերի լայն շրջանակ

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետն ՉԺՀ դեսպանի հետ քննարկել է Չինաստան կատարելիք աշխատանքային այցի հարցերի լայն շրջանակ

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թյան Էրլունին: Զրուցակիցները քննարկել են հայ-չինական հարաբերություններին, մասնավորապես, վարչապետ Աբրահամյանի՝ Չինաստան կատարելիք աշխատանքային այցին առնչվող հարցերի լայն շրջանակ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀարչապետը բարձր է գնահատել հայ-չինական համագործակցությունը տարբեր ոլորտներում և կարևորել երկու երկրների միջև տնտեսական կապերի հետագա զարգացման ու խորացման ուղղությամբ համատեղ նոր ծրագրերի իրականացումը:

Դեսպան Թյան Էրլունը Հովիկ Աբրահամյանին է փոխանցել Չինաստանի վարչապետի ջերմ ողջույնները և ընդգծել, որ իր երկիրը մեծապես շահագրգիռ է Հայաստանի հետ տնտեսական համագործակցության ընդլայնմամբ: Դեսպանը վստահություն է հայտնել, որ ՀՀ վարչապետի այցը Չինաստան նոր ազդակ կհաղորդի հայ-չինական հարաբերությունների հետագա զարգացմանը և կնպաստի երկու երկրների միջև տնտեսական կապերի խորացմանը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում